Սեդա Նասիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Նասիբյան
Ծնվել էնոյեմբերի 11, 1947(1947-11-11) (76 տարեկան)
Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Սեդա Սարգսի Նասիբյան (նոյեմբերի 11, 1947(1947-11-11), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայի ֆինանսների և բանկային գործի ֆակուլտետի դեկան։ Նասիբյանը Ռուս Ուղղափառ եկեղեցու և Պոլ Պուպարի հիմնադրամի (Վատիկան) հովանավորությամբ գործող «Ձեռնարկատիրական էթիկա» ռուս-իտալական համակարգային խորհրդի անդամ է։

Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Նասիբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ Տնտեսագիտություն և ժողովրդական տնտեսության կառավարում մասնագիտությամբ։ ԵՊՀ-ում սովորելու տարիներին աշխատել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Գունավոր մետալուրգիայի վարչությունում։

1977 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնագործության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Տնտեսագիտություն և ժողովրդական տնտեսության կառավարում մասնագիտությամբ։

2008 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի դոկտորանտուրան՝ Տնտեսագիտություն և ժողովրդական տնտեսության կառավարում մասնագիտությամբ։

Եղել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի ստաժյոր (1997 թվական, Վաշինգտոն, ԱՄՆ)։ Բանկերի արդիական խնդիրների վերաբերյալ ստաժավորում է անցել եվրոպական տարբեր երկրներում։

2011 թվականից առ այսօր Սեդա Նասիբյանը Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայի ֆինանսների և բանկային գործի ֆակուլտետի դեկանն է[1]։

Բիզնես դպրոցի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին առևտրային բանկերի բուռն զարգացումը անհրաժեշտություն ստեղծեց իրականացնել բանկային ոլորտի մասնագետների ուսուցման կարճաժամկետ ծրագրեր։ Բարեփոխված պետական բանկերի մասնագետները, ովքեր լավ տիրապետում էին գործողությունների իրականացման տեխնիկաներին ու տեխնոլոգիաներին, ավելի շատ կարիք ունեին վարչական բովանդակությամբ դասընթացների, իսկ նոր ստեղծված բանկերի մասնագետների համար ավելի կարևոր էր բանկային բիզնեսի վարման հմտությունների ուսուցումը։

1994 թվականին Սեդա Նասիբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բանկային մենեջմենթ» ուսումնամեթոդական կենտրոնը, որն իր գործունեությունը սկսեց որակավորման բարձրացման ծրագրերով, իսկ 1995 թվականին կենտրոնն անցավ ֆինանսավարկային ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, որից հետո էլ սկսեց զբաղվել բարձրագույն կրթության համառոտ ծրագրերով։ Ակտիվորեն իրականացվում էին «Բանկային գործ», «Ապահովագրական գործ», «Ռիելտորական գործ» ծրագրերը։ Հատկապես լավ էր զարգանում «Բանկային գործ» ծրագիրը, որին նպաստում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ գործող «Master Bank Trainers Program» նախագծի շրջանակներում «Barents Group» ընկերության ամերիկյան գործընկերների հետ համագործակցությունը։ Այդ նախագիծը տևեց երեք տարի (1995-1997)։

1997 թվականին պարզ դարձավ, որ Ռուսաստանում բանկային նոր համակարգի կայացմանը կարող է նպաստել նոր սերնդի բանկիրների պատրաստումը, ովքեր մասնագիտորեն կտիրապետեն վարչական գործիքակազմին։ Սեդա Նասիբյանի ղեկավարությամբ Կենտրոնը մշակեց և իրականացրեց Executive MBA «Բանկային մենեջմենթ» լրացուցիչ կրթության ծրագիրը։ Ծրագրի շրջանավարտներին առաջին անգամ տրվում էր դիպլոմ, որը նրանց իրավունք էր տալիս աշխատել բանկի կառավարման ոլորտում։

2001 թվականին «Բանկային մենեջմենթ» կենտրոնը վերափոխվեց ֆինանսների և բանկային գործի ֆակուլտետի։

Նասիբյանի նախաձեռնությամբ մշակվեց և 2004 թվականին գործարկվեց բանկային գործի և ֆինանսների ոլորտում MBA կրկնակի դիպլոմի միջազգային ծրագիրը, իսկ 2007 թվականին դրան կարողացան մասնակցել նաև նրանք, ովքեր ստանում էին առաջին բարձրագույն կրթությունը։

Նասիբյանը կարողացավ նաև ֆակուլտետ հրավիրել ռուս նշանավոր տնտեսագետների, քաղաքագետների և գիտնականների, ինչը դրական ազդեցություն ունեցավ ֆակուլտետի վարկանիշի վրա[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ[3]
  • «Ֆինանսներ, գումար, ներդրումներ»[4], «Համաշխարհային շուկաներ և ֆինանսական ինժեներություն»[5] ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ
  • «Բանկային բիզնես» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[6]
  • Կին-ֆինանսիստների միջազգային ասոցիացիայի (FWI) անդամ
  • «Ձեռնարկատիրական էթիկա» ռուս-իտալական համակարգային խորհրդի անդամ[7]
  • Ազգային բանկային ակումբի անդամ
  • CEEMAN մենեջմենթի զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ
  • Բիզնես կրթության ռուսական ասոցիացիայի անդամ[8]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովրդական տնտեսության ակադեմիայի շքանշան «Ռուսաստանում տնտեսագիտական կրթության զարգացման ոլորտում ունեցած ներդրման համար»
  • Ռուսական բանկերի միության դիպլոմ «Ռուսաստանի բանկային համակարգի էթիկական և սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեջ ունեցած ներդրման համար»
  • Սուրբ նահատակ Անաստասիա Ուզորեշիտելնիցայի կայսերական շքանշան

Ֆինանսական և բանկային բիզնեսի կին ղեկավարների միջազգային կոնֆերանսներում ճանաչում ունեցող պատվավոր դիպլոմներ․

  • «Պրոֆեսիոնալիզմի և մենեջմենթի բարձր մակարդակի համար» VI (ԱՄԷ, 2006)
  • «Պրոֆեսիոնալիզմի և մենեջմենթի բարձր մակարդակի համար» VII (Ավստրիա-Հունգարիա, 2007)
  • «Պրոֆեսիոնալիզմի և մենեջմենթի բարձր մակարդակի համար» VIII (Շվեդիա-Դանիա, 2008)
  • «Պրոֆեսիոնալիզմի և մենեջմենթի բարձր մակարդակի համար» IX (Շվեյցարիա, 2009)

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Насибян С. С., Битков В. П. Банковское кредитование: минимизация рисков: Учеб. пособие. - М.: Фининформсервис НИКА, 2002.
  • Насибян С. С. Бюджет. Бюджетная система РФ: Учеб.-метод. пособие. - М.: Креативная экономика.
  • Насибян С. С., Андреева Н. П. и др. Управление человеческими ресурсами: Учеб.-метод. комплекс // Инновационный проект. ГОУ ВПО «АНХ при Правительстве РФ». - 2007.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Факультеты академии | Институты и факультеты академии народного хозяйства и госслужбы при Президенте РФ в Москве - РАНХиГС». www.ranepa.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Статьи». career.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Члены Ученого совета». www.ranepa.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Финансы, деньги, инвестиции | Фининформсервис НИКА». finvector.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Редакционная коллегия — Журнал ГЛОБАЛЬНЫЕ РЫНКИ И ФИНАНСОВЫЙ ИНЖИНИРИНГ — Издательство Креативная экономика (ИД БИБЛИО-ГЛОБУС)». bgscience.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. ««Редакционная коллегия»». www.v-consult.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «О совете — Russian-Italian Coordinating Council "Ethical Enterprise"». geeccom.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «РАБО. Члены ассоциации». www.rabe.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]