Սեդա Հունանյան
Սեդա Հունանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Սեդա Հունանյան (օգոստոսի 11, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, դերասանուհի[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեդա Հունանյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 11-ին, Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է 1967-1971 թվականներին՝ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ[2]։
Որպես դերասանուհի և երգչուհի Սեդա Հունանյանը 1971 թվականից աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նկարահանվել է «Ընտանեկան պատմություններ» հեռուստանովելում և այլ հեռուստասերիալներում։ Լավագույն կամերային երգչուհի անվանակարգում Էրեբունի-Երևանի 2750-ամյակի տոնակատարության ժամանակ դարձել է փառատոնի առաջին հոբելյար-մրցանակակիր[3]։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լավագույն դերասանուհի» մրցանակ։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմրե Կալմանի օպեր-(Սիլվա)։
- Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ»-(Լոլա), «Ուշ լինի, նուշ լինի» (Շողիկ)։
- Ա. Պապայանի «Մեծ հարսանիք» (Գոհար), «Գնա մեռի, արի սիրեմ» (Լիլիկ)։
- Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» (Նունուֆար, Գիգի)։
- Գ. Տեր-Գրիգորյանի «Շրջազգեստով տղամարդիկ» (Ջուլիկ), «Ախ ներվեր, ներվեր» (Բժշկուհի), «Զգուշացեք, նա դեռ կա» (Ջուլիկ)։
- Ֆ. Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սիմյոնովնա)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Այսօր ԵՄՊՔ դասախոս, սիրված դերասանուհի Սեդա Հունանյանի ծննդյան տարեդարձն է»։ www.y-scc.com։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Սիրված ու ճանաչված դերասանուհի Սեդա Հունանյանը նշում է ծննդյան տարեդարձը»։ Հետաքրքիր Տեղեկատվություն (ru-RU)։ 2020-08-11։ Վերցված է 2021-08-11
- ↑ «AV Production - Սեդա Հունանյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-01-ին։ Վերցված է 2021-09-01