Սեդա Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Գարագաշյան
Ծնվել է1942[1]
Բուխարեստ, Ռումինիա[1]
Մասնագիտություներաժիշտ և դաշնակահարուհի

Սեդա Գարագաշյան (1942[1], Բուխարեստ, Ռումինիա[1]), հայազգի երաժիշտ, դաշնակահարուհի, Արաքս Սվաճյան-Գարագաշյանի դուստրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Գարագաշյանը ծնվել է Բուխարեստում, 1942 թվականին։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, որից հետո կատարելագործվել է Բելգիայում, Գերմանիայում, Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցում։

1962 թվականին մշակութային փոխադարձ կապերի ծրագրով՝ 14 այլ աշակերտի հետ համերգներով հանդես է եկել Օդեսա, Յալթա, Սոչի քաղաքներում, հետագայում՝ Բեյրութում, Կ. Պոլսում։

1966 թվականին Սեդա Գարագաշյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է երաժշտական դպրոցներում՝ այդ թվում՝ Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1969 թվականին Բրյուսելում և Գերմանիայում տեղի ունեցած Երիտասարդ երաժիշտների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակիի՝ Յոհաննես Բրամսի և բելգիացի կոմպոզիտորների երկերի լավագույն կատարման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։