Սեդա Ադամյան-Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Ադամյան-Իսրայելյան
Ծնվել է1933
ԾննդավայրԹեհրան, Իրան
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտություննկարչուհի

Սեդա Ադամյան-Իսրայելյան (1933, Թեհրան, Իրան), պարսկահայ գրող, նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականին Թեհրանում։ 12 տարեկանից զբաղվել է գրականությամբ։ Իր առաջին պարսկերեն բանաստեղծությունն արժանացել է մրցանակի։ Գեղանկարչությամբ է զբաղվել նկարիչ Տիգրան Բազիլի մոտ, սովորել է «Քամալ-օր-մոլք» արվեստի դպրոցում, 4 տարի՝ Թեհրանի համալսարանի նկարչական ֆակուլտետում։ Ավարտել է Թեհրանի հայերենագիտական երեկոյան դասընթացների բաժինը։ Երկու տարի ուսումնասիրել է մանկավարժություն ու հոգեբանություն։

Որպես ուսուցիչ աշխատել է հայկական և պարսկական դպրոցներում, որտեղ կազմակերպել է աշակերտների նկարների ցուցահանդես և թատերական գործողություն։

Իր հայերեն բանաստեղծությունն առաջին անգամ լույս է տեսել «Արմենուհի» ամսագրում։ Թղթակցել է «Ալիք» օրաթերթին, «Հուր», «Շիրակ», «Արմենուհի» ամսաթերթին և «Ազատ Օր» թերթին[1]։

Իրանահայ գրողների միության վարչության անդամ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սփիւռքահայ արդի գրականութիւն (խմբ. խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994, էջ 691 — 536 (հատոր Ա), 780 (հատոր Բ) էջ։
  2. http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Mihr2001/2001/1.pdf Միհր, 2001,1