Jump to content

Սեբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբյան
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, երաժշտական գործիքների արտադրող և ձեռնարկություն
Հիմնադրված է1981
ՀիմնադիրՌոբերտ Զիլջյան
ՎայրMeductic, Lakeland Ridges, York County, Նյու Բրանսուիկ, Կանադա
Երկիր Կանադա
Արդյունաբերություներաժշտական գործիք[1]
Կայքsabian.com
 Sabian Վիքիպահեստում

Սեբյան (անգլ.՝ Sabian), ծնծղաներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն է, որ հիմնադրվել է 1981 թվականին Զիլճյան ընտանիքի անդամ Ռոբերտ Զիլճյանի կողմից։ Բացի ծնծղաներից արտադրում է նաև Եռանկյունիներ, հարվածային գործիքների փայտիկներ, ծնծղաների պատյաններ և պայուսակներ, փորձարարական փեդեր, և այլ աքսեսուարներ։

Ռոբերտ Զիլճյանը Ավետիս Զիլճյան Քոմփընի ընկերության հիմնադիր Ավետիս III Զիլճյանի որդին էր։ Ընտանեկան ավանդույթի համաձայն ընտանիքի հայրը ընկերությունը պետք է փոխանցեր ավագ որդուն՝ Արմանին։ 1979 թվականին Ավետիս Զիլճյանի մահվանից հետո, երբ Արման Զիլճյանը, որն այդ ժամանակ արդեն կազմակերպության նախագահն էր, ստանձնում է կազմակերպության տնօրենի պարտականությունները, ընտանեկան վեճ է բռնկվում նրա և Ռոբերտ Զիլճյանի միջև։ Ինչի արդյունքում, Ռոբերտը լքում է Զիլճյան ընկերությունը և Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգի Մեդուքտիք գյուղում հիմնում Սեբիան ընկերությունը։

Ռոբերտին բաժին է հասնում Զիլճյանների կանադական գործարանը, որտեղ թողարկվում էին Zildjian «K» մակնիշի ծնծղաները։ Սակայն Արմանը արգելում է նրան արտադրել «K» մակնիշի ծնծղաներ՝ պնդելով, որ այդ մակնիշը պետք է թողարկվի Միացյալ Նահանգներում, հայտնի թմբկահարներ Էլվինա Ջոնսի և Թոնի Ուիլյամսի մասնակցությամբ։

Ձեռք բերված համաձայնությամբ Ռոբերտը հրաժարվում էր օգտագործել Zildjian անվանումը և պնդել, թե իր արտադրած ծնծղաները չեն տարբերվում Zildjian ծնծղաներից։

Սեբյան և Զիլճյան ընկերությունների առճակատումը շարունակվում է ցայսօր և դրանք երկուսն էլ մտնում են ծնծղա արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների ցանկի մեջ։

Ռոբերտ Զիլճյանը Սեբյան անվանումն ստեղծել է իր երեք զավակների՝ Սալիի, Էնդիի և Բիլի անունների առաջին տառերից և հայկական ազգանունների «յան» վերջնամասնիկից։

Այժմ ընկերության նախագահն է Ռոբերտի կրտսեր զավակը՝ Էնդի Զիլճյանը։

Սեբյանի տեղեկատվական համակարգերի մենեջեր Գրեգ Հարթի խոսքերով, երբ ինքը 1997 թվականին ընդունվել է Սեբյանում աշխատանքի, կազմակերպությունը տարեկան վաճառում էր մոտ 480 000 ծնծղա։ Վերջին տարիներին վաճառքի ծավալները հասել են մոտ 900 000-ի, իսկ ընկերության եկամուտը կրկնապատկվել է[2]։

Ավետիս Զիլճյան Քոմփընի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.sabian.de/de/cymbals
  2. «Sabian Cymbals and Syspro ERP- Rock On!». Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.(չաշխատող հղում)