Jump to content

Սեբաստիան Ֆոլքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Ֆոլքս
Ծնվել էապրիլի 20, 1953(1953-04-20)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրDonnington, Shaw cum Donnington, Արևմտյան Բերկշիր, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան, նմանակող, broadcaster և խմբագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷմանուել քոլեջ, Վելինգտոն քոլեջ և Elstree School?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքsebastianfaulks.com
 Sebastian Faulks Վիքիպահեստում

Սեբաստիան Չարլզ Ֆոլքս (անգլ.՝ Sebastian Charles Faulks, ապրիլի 20, 1953(1953-04-20)[1][2], Donnington, Shaw cum Donnington, Արևմտյան Բերկշիր, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ժուռնալիստ և գրող: Հեղինակել է բեսթսելլեր դարձած պատմավեպեր, ինչպես նաև Ջեյմս Բոնդի մասին Սատանան չի սիրում սպասել (Devil May care) վեպը, որը հրատարակել է Յան Ֆլեմինգ կեղծանունով:

Ֆոլքսը կանոնավոր կերպով հանդես է գալիս բրիտանական ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1998–2014 թվականներին նա եղել է BBC Radio 4-ի The Write Stuff խորագիրը կրող գրական մրցույթին մասնակցած թիմերից մեկի ավագը[4]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է իրավաբանի ընտանիքում: Քեմբրիջի Էմմանուել քոլեջում ճապոներեն է սովորել: Որոշ ժամանակ դասավանդել է, հետո դարձել ֆուտբոլի մրցավար։ Այնուհետև աշխատակցել է The Daily Telegraph-ին և Sunday Telegraph-ին: 1986 թվականին դարձել է The Independent-ի գրական խմբագիր[5]: 1991 թվականին թողել է լրագրությունը և կենտրոնացել գրական աշխատանքի վրա[6]: Ֆոլքսի հեղինակած Աղջիկն ու ոսկե առյուծը (The Girl at the Lion D’or), Թռչներգ (Birdsong), Շառլոտա Գրեյ պատմավեպերը մեծ հաջողություն են ունեցել: Նրա գրքերն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 5 միլիոն օրինակ տպաքանակով[7]: Այդուհանդերձ՝ նա որոշ ընդմիջումից հետո շարունակեց գրել The Guardian-ի (1992-1998), Evening Standard-ի (1997-1999), ինչպես նաև բազմաթիվ այլ պարբերականների համար[8]:

Ֆոլքսը գրել և ներկայացրել է Չերչիլի գաղտնի բանակը հեռուստասերիալը (4-րդ ալիք , 1999 թ.)՝ բրիտանական գաղտնի ծառայության հատուկ գործողությունների բաժնի գործադիր տնօրենի մասին:

2007 թվականին հենց նա է Յան Ֆլեմինգի ժառանգների կողմից ընտրվել՝ գրելու Ջեյմս Բոնդի մասին վիպաշարի շարունակությունը՝ Devil May Care-ը, որի գործողությունները տեղի են ունենում 1967 թվականին:

2002 թվականից Սեբաստիան Ֆոլքսը Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար է[9]:

Վեպերի բեմականացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Շառլոտա Գրեյ վեպի հիման վրա ռեժիսոր Ջիլիան Արմսթրոնգը նկարահանել է նույնանուն ֆիլմը,որտեղ գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է Քեյթ Բլանշեթը: 2010 թվականին Թռչներգ վեպի հիման վրա Ռեյչել Վագսթաֆը պատրաստել է ռադիոպիես (նախկինում նա ռադիոպիեսի էր վերածել նաև «Աղջիկը և ոսկե առյուծը» վեպը)[10]: 2012 թվականին այդ վեպը վերածվել է BBC-ի երկմասանոց հեռուստասերիալի (ռեժիսոր՝ Ֆիլիպ Մարտին, գլխավոր դերակատար՝ Էդդի Ռեդմեյն)[11][12]: Դրան հաջորդել են այդ վեպի էկրանավորման մի քանի փորձեր[13][14]:

Պատիվներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994 Բրիտանական գրքի մրցանակ՝ որպես Տարվա հեղինակ / British Book Awards Author of the Year.
  • 1994 Ֆրանս-բրիտանական ընկերության մրցանակ / Franco British Society Award (winner)՝ Թռչներգ / Birdsong վեպի համար
  • 1997 Premio Bancarella (Իտալիա) (ներառվել է մրցանակաբաշխության կարճ ցանկում) Թռչներգ / Birdsong վեպի համար
  • 1998 James Tait Black Memorial Prize for fiction (ներառվել է մրցանակաբաշխության կարճ ցանկում) Շառլոտա Գրեյ / Charlotte Gray վեպի համար
  • 2002 Պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատարական աստիճանով (CBE)՝ «գրականությանը մատուցած ծառայությունների համար» / "For services to Literature"[15]
  • 2006 Արևելյան Լոնդոնի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
  • 2009 Բրիտանական գրքի մրցանակ՝ Popular Fiction անվանակարգում՝ Սատանան չի սիրում սպասել / Devil May Care վեպի համար
  • 2010 Հերթֆորդշիրի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
  • 2010 Սարագոսա քաղաքի մրցանակ / City of Zaragoza Award for Fiction (winner) Թռչներգ / Birdsong վեպի համար
  • 2014 Bollinger Everyman Award (ներառվել է մրցանակաբաշխության կարճ ցանկում) Jeeves and the Wedding Bells գրքի համար
  • 2016 Tolstoy Prize, Moscow (shortlist) for Birdsong.
  • 2018 Specsavers National Book Awards UK Author (ներառվել է մրցանակաբաշխության կարճ ցանկում) Փարիզյան արձագանք / Paris Echo գրքի համար

Ոչ գեղարվեստական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://rsliterature.org/fellows/sebastian-faulks/
  4. «Sebastian Faulks, Esq, CBE, FRSL». Debrett's. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  5. "A Week in December by Sebastian Faulks", Guardian 23 August 2009
  6. «Biography». Sebastian Faulks Official Website. Random House. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  7. Le Point, N° 1820, 2 août 2007, p 79
  8. «Biography». Sebastian Faulks Official Website. Random House. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  9. «About Sebastian». sebastianfaulks.com. Վերցված է 2023-04-18-ին.
  10. Epstein, Robert (2010 թ․ սեպտեմբերի 19). «'Sebastian Faulks told me I was bonkers': Rachel Wagstaff on bringing Birdsong to the stage». The Independent. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  11. Birdsong Adaptation, 2012, BBC
  12. "Birdsong: Interview with the director" BBC 27 January 2012
  13. Fox, Chloe (2012 թ․ հունվարի 23). «Ready for action: Sebastian Faulks's Birdsong on the BBC». The Telegraph. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  14. "Birdsong Arrives on BBC One", The arts desk 16 January 2012
  15. London Gazette |issue=56595 |date=15 June 2002 |page=8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Ֆոլքս» հոդվածին։