Սեբաստիան Շոու (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Շոու
Հրատարակման պատմություն
Դերակատար / ՁայնՔևին Բեյքոն
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men, Իքս Մարդիկ, Կուղխը և Իքս Մարդիկ և Իքս-մարդիկ։ Առաջին դաս
Անձնական տվյալներ
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրՓիթսբուրգ
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքգործարար
Ծնողներհայր՝ Jacob Shaw?
ԵրեխաներShinobi Shaw?
Թիմեր և կազմակերպություններ
Դժոխային կրակի ակումբ
Հատուկ ուժեր և ունակություններ
kinetic absorption?

Սեբաստիան Շոու (անգլ.՝ Sebastian Shaw), հորինված կերպար, Marvel Comics հրատարակչության կոմիքսների սուպերչարագործ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Շոուն ստեղծվել է գրող Քրիս Քլերմոնթի և նկարիչ Ջոն Բիրնի կողմից և առաջին անգամ հայտնվել X-Men # 129 կոմիքսում (հունվար, 1980)։ Սեբաստիան Շոուն ստեղծվել է բրիտանացի դերասան Ռոբերտ Շոուի կերպարով և նրա նմանությամբ[1]։

Հորինված կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Շոուն ծնվել է Փիթսբուրգում (Փենսիլվանիա)։ Նրա ուժն առաջին անգամ ի հայտ է եկել այն բանից հետո, երբ նա ընդունվել է Ինժեներների դպրոց։ Նրա հայրը՝ Յակով Շոուն, հիվանդացել և մահացել է անբուժելի հիվանդությունից։ Սեբաստիան Շոուն իրեն նվիրել է հետազոտություններին և ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ։ Նա 30 տարեկանում դարձել է միլիոնատեր, իսկ 40 տարեկանում՝ միլիարդատեր։

Շոուն յուրահատուկ ունակություններով մուտանտ է, որը կարող է կլանել էներգիան և օգտագործել այն իր ուժի, արագության, դիմացկունության և ուժերը մինչև գերմարդկային աստիճանի բարձրացնելու համար։ Դրանից բացի կլանված էներգիան նրան չի թողնում ծերանալ, ինչը երևում է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում. Լեհաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո (1944 թվական) մինչև 1962 թվականը նա ընդհանրապես չի փոխվում։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեբաստիան Շոուն հայտնվել է որպես Դժոխային կրակների ակումբի անդամ «Իքս մարդիկ» մուլտսերիալում։
  • Սեբաստիան Շոուն հայնտվել է «Կուղխը և Իքս մարդիկ» մուլտսերիալի վերջին՝ «Մոխրագույնի երանգները» էպիզոդում, որտեղ նրան հնչյունավորել է Գրեմ Մաքթավիշը։ Նա ներկայացվում է որպես Դժոխային կրակների ակումբի անդամ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժիշկ Շոու անունով մարդը հայտնվում է «Իքս մարդիկ 2» ֆիլմում, որտեղ նրա դերը կատարել է Չարլզ Զիգելը։ Նա կարճ ժամանակով հայտնվում է էկրանին կոմիքսներից հայտնի մեկ այլ կերպարի՝ Հենք ՄաքՔոյի հետ։
  • Քևին Բեյքոնը կատարել է Սեբաստիան Շոուի դերը որպես «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմի գլխավոր անտագոնիստ։ Տվյալ ֆիլմում ցուցադրվում է բժիշկ Շոուի այլ կենսագրություն, որտեղ ցուցադրվում է, թե նա նացիստական Գերմանիայի նախկին գիտնական՝ Կլաուս Շմիդտն է։ Նա փորձում է միջուկային պատերազմ հրահրել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Այդտեղ նա հանդես է գալիս նաև որպես Էրիկ Լենշերի (Մագնետո) մորը սպանողը, իսկ ֆիլմի վերջում Մագնետոն սպանում է Սեբաստիան Շոուին։

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը «Կոմիքսների մեծագույն չարագործներն ըստ IGN-ի» ցանկում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Comic Book Urban Legends Revealed #44! | Comics Should Be Good! @ Comic Book Resources». Goodcomics.comicbookresources.com. 2006 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  2. «The Top 100 Comic Book Villains - IGN.com». ign.com. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.