Jump to content

Սեբաստիան Լոսադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Լոսադա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1967(1967-09-03)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք հարձակվող

Սեբաստիան Լոսադա Բեստարդ (անգլ.՝ Sebastián Losada,սեպտեմբերի 3, 1967(1967-09-03)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակվողի դիրքում:

Լա Լիգայում անցկացրել է 131 հանդիպում և խփել 34 գոլ 5 տարբեր թիմերի կազմում, կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալում»:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոսադան ծնվել է Մադրիդում և անցել է «Ռեալի» ակադեմիայի ամբողջ համակարգը: Առաջին թիմում նորամուտն է նշել 1984 թվականի սեպտեմբերի 9-ին «Սպորտինգ Խիխոնի» դեմ խաղում, թիմերը բաժանվել են ոչ-ոքի՝ 1:1[3]։ Բայց չի կարողացել ամրապնդվել մայրաքաղաքային ակումբում։ 1989/90 մրցաշրջանում Լա Լիգայում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ, իսկ «Ռեալը» դարձել է չեմպիոն[4][5]։ Նա նաև խփել է ակումբի 400-րդ գոլը եվրոպական Չեմպիոնների Գավաթում 1990 թվականի նոյեմբերի 7-ին «Տիրոլի» դեմ խաղում, թիմերը խաղացել են ոչ-ոքի ՝ 2:2 (Լոսադան դուբլ է ձևակերպել)[6][7]։

1987/88 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է «Էսպանյոլ» և մեկ մրցաշրջանում խփել է ութ գոլ, ինչպես նաև օգնել է թիմին հասնել ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ: Մրցաշարի ճակատագիրը վճռել է «Բայեր 04-ի» դեմ երկու հանդիպում: Դուբլ է ձևակերպել կատալոնացիների կազմում առաջին խաղում (3:0)[8], բայց պատասխան խաղում գերմանական թիմը խաղացել է և խաղը տեղափոխել է 11-մետրանոց հարվածաշար: Լոսադան չի կարողացել իրացնել հարվածը, և նրա վրիպումը որոշիչ է դարձել, «Բայերը» 11-մետրանոցներով հաղթել է 3:2 հաշվով:

Հետագայում խաղացել է Մադրիդի «Ատլետիկոյում», սակայն հեռացել է ակումբից նախագահ Խեսուս Գիլի հետ կոնֆլիկտի պատճառով[9]։ Այնուհետև ընդամենը երեք հանդիպում է անցկացրել «Սևիլյայի» կազմում, որտեղ հանդիպել է Դիեգո Մարադոնայի հետ: Լոսադայի վերջին ակումբը «Սելտան» էր։ Նա ավարտել է կարիերան ընդամենը 27 տարեկանում, որից հետո դարձել է իրավաբան։ 2004 թվականին  անհաջող փորձել է արել դառնալ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ[10][11]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի աշխարհի առաջնությունում եղել է Իսպանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում, մրցաշարում խփել է երեք գնդակ (դարձել է լավագույն ռմբարկու[12]), իսկ նրա թիմը հասել է եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել է Բրազիլիայի լրացուցիչ ժամանակից հետո[13]։

1995 թվականի հունվարի 18-ին միակ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի հիմնական հավաքականի կազմում՝ դուրս գալով Ուրուգվայի հետ Լա Կորունիայում կայացած ընկերական խաղի երկրորդ խաղակեսին, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի ՝ 2:2[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 1-1: Y todos contentos (1-1: Everybody happy) Արխիվացված է Օգոստոս 10, 2018 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 10 September 1984 (in Spanish)
  4. 4-0: Para el Madrid, todo fue cómodo (4-0: All easy for Madrid) Արխիվացված է Սեպտեմբեր 30, 2018 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 15 October 1989 (in Spanish)
  5. 5-2: El Real hizo bueno el pronóstico (5-2: Real delivered as promised) Արխիվացված է Սեպտեմբեր 30, 2018 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 26 February 1990 (in Spanish)
  6. Losada fue el «rey» del Tirol (Losada was «king» of Tirol) Արխիվացված է Սեպտեմբեր 30, 2018 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 8 November 1990 (in Spanish)
  7. «Real Madrid CF – All the players in European Cups». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին. Վերցված է 2015-02-26-ին.
  8. ¡Y continua la «Euro-fiesta»! («Euro-party» continues!) Արխիվացված է Մայիս 12, 2018 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 5 May 1988 (in Spanish)
  9. La década «ostentórea» (The «ostentórea» decade) Արխիվացված է Հուլիս 1, 2020 Wayback Machine-ի միջոցով:; El Mundo (in Spanish)
  10. Sebastián Losada Արխիվացված է Հունիս 21, 2008 Wayback Machine-ի միջոցով:; Yo Jugué en el Celta, 21 April 2008 (in Spanish)
  11. Losada anuncia su candidatura para presidir la federación (Losada announces candidacy as federation president) Արխիվացված է Ապրիլ 24, 2016 Wayback Machine-ի միջոցով:; El País, 1 October 2004 (in Spanish)
  12. Óscar Díez (2014-11-01). «España en los mundiales sub'20: URSS 1985» [Spain in the under’20 World Cups: USSR 1985] (Spanish). Cuadernos de Fútbol. Արխիվացված է օրիգինալից 2018-09-24-ին. Վերցված է 2018-06-14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  14. Con lo justo (Barely) Արխիվացված է Նոյեմբեր 18, 2015 Wayback Machine-ի միջոցով:; Mundo Deportivo, 19 January 1995 (in Spanish)