Սեբաստիան Բերասկոչեա
|
| |||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 17, 1917 | ||
| Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
| Մահվան ամսաթիվ | օգոստոսի 11, 1976 (58 տարեկան) | ||
| Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Սեբաստիան Սալոմե Բերասկոչեա Արիբիո (իսպ.՝ Sebastián Salomé Berascochea Arribio[1], դեկտեմբերի 17, 1917, Մոնտեվիդեո, Ուրուգվայ - օգոստոսի 11, 1976, Սան Պաուլո, Բրազիլիա[2] ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբաստիան Բերասկոչեան հայրենիքում հանդես է եկել Մոնտեվիդեոյի «Ռիվեր Փլեյտում»[3], որտեղից 1942 թվականին տեղափոխվել է արգենտինական «Չակարիտա Խունիորս» ակումբ[4], որի կազմում անցկացրել է 26 հանդիպում[3]: 1944 թվականին կիսապաշտպանը տեղափոխվել է «Վասկո դա Գամա» ակումբ, իսկ մեկ տարի անց նրա հետ նվաճել է Կարիոկա Լիգայի առաջնությունը[5]: 1947 թվականին Բերասկոչեան տեղափոխվել է «Ֆլումինենսե» ակումբ, որտեղ իր նորամուտն է նշել մայիսի 17-ին «Սան Կրիստովանի» հետ խաղում (1:1)[6][2]: Հաջորդ տարի նա ակումբի հետ նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային առաջնությունը[2]: «Ֆլուի» կազմում վերջին խաղը Սեբաստիանը խաղացել է 1948 թվականի ապրիլի 24-ին նաև «Սան Կրիստովանի» հետ(4:2)[7]: Բերասկոչեան ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում (15 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 3 պարտություն) և խփել 7 գոլ[2]: Հաջորդ տարի կիսապաշտպանը տեղափոխվել է «Բոտաֆոգո», որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան[8][9]: Ուրուգվայցին խաղացել է նաև «Պորտուգեզա Դեսպորտոս» ակումբում[10]։
1950 թվականին մեկնել է Կոլումբիա՝ «Ատլետիկո Խունիոր» ակումբ[11][12]՝ դառնալով այս թիմի պատմության մեջ առաջին ուրուգվայցին[13]: Նա ակումբի կազմում հանդես է եկել նաև հաջորդ տարի[14][15]: Իսկ կարիերան ավարտել է «Կուկուտա Դեպորտիվո» ակումբում[16]: Այնուհետև վերադարձել է հայրենիք, որտեղ մարզել է Մոնտեվիդեոյի «Ռիվեր Փլեյթ» ակումբ[16], իսկ Բրազիլիայում «Սենթրալ» ակումբը[16]: Այնտեղից նա մեկնել է Պորտուգալիա, որտեղ գլխավորել է երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Կովիլյանի «Սպորտինգը»։ Ակումբը մի պահ առաջին տեղում էր ԱՊԼ-ում, սակայն ակումբի ղեկավարության հետ խնդիրը հանգեցրել է նրան, որ ուրուգվայցին հեռացվել է առաջնության ավարտից երեք տուր առաջ[16]: Արդյունքում «Սպորտինգը» ելքի իրավունքը զիջել է «Բրագային»։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարիոկայի Լիգայի չեմպիոն՝ 1945
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Conheça os 24 times do Vasco campeões estaduais». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Профиль на fluzao.xyz
- ↑ 3,0 3,1 Профиль на infofutbol.com.ar(չաշխատող հղում)
- ↑ Estreará Beracochéa(պորտ.) // A Noite : Журнал. — 1944. — № 11.546. — С. 17.
- ↑ Conheça os 24 times do Vasco campeões estaduais
- ↑ «São Cristovão 1 X 1 Fluminense». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ São Cristovão 2 X 4 Fluminense
- ↑ Estrangeiros no Botafogo
- ↑ Seção 1 do Diário Oficial da União (DOU) de 27 de Outubro de 1948
- ↑ Silvia B. Gette Ponсe; Eduardo Vargas Osorio; Alfredo De la Espriella; Juan José Trillos P. Barranquilla: primera ciudad deportiva de Colombia : [իսպ.]. — Барранкилья : Consejo Editorial, 2004. — № 18. — С. 22. — 29 с.
- ↑ FELICES 94 AÑOS JUNIOR: RESEÑA HISTÓRICA
- ↑ Габриэль Гарсиа Маркес Living to Tell the Tale. — Penguin UK, 2014. — 496 с. — ISBN 9780141917368
- ↑ «Jonathan Álvez, el uruguayo número 36 que juega en Junior». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Historia equipos colombianos
- ↑ «Sporting F. C. de Barranquilla». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 «Berascochea». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.