Սեբաստիանո Մայնարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիանո Մայնարդի
Ծնվել է1466[1]
ԾննդավայրՍան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էսեպտեմբեր 1513[2][3]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]
ՔաղաքացիությունԻտալիա[5]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱզգականներԴոմենիկո Գիրլանդայո[6][7], Դավիդ Գիրլանդայո[6] և Բենեդետո Գիրլանդայո
 Sebastiano Mainardi Վիքիպահեստում

Սեբաստիանո Մայնարդի (իտալ.՝ Sebastiano Mainardi, հաճախ նաև Բաստյանո Մայնարդի, 1466[1], Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա - սեպտեմբեր 1513[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]), իտալացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցում էր Դոմենիկո Գիրլանդայոյի արտադրամասի հետ։ Բացի դրանից ոգեշնչված է եղել Անդրեա դել Վերոկկիոյի արվեստից։ Նա աշխատել է Ֆլորենցիայում և Սան Ջիմինյանոյում։ Մի շարք դիմանկարների հեղինակ է (դրանցից որոշներին վերագրելով՝ արվեստի պատմաբանները տատանվում են Մայնարդիի և Գիրլանդայոյի միջև), գրել է «Ավետում» և «Տիրամայրը մանուկ Հիսուսի հետ» թեմաներով։

Սեբաստիանո Մայնարդիի նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի պատմաբանները Մայնարդիի հետևյալ նկարները դասում են նրա կարևորագույն ստեղծագործությունների շարքը.

  • Սուրբ Ջիմինյանոն օրհնում է երեք տղամարդկանց` Դոմենիկո Ստրամբիի հուշարձանի վերևում, 1488 թվական
  • Սուրբ Ջերոմը, Տիրամայրը և մանուկ Հիսուսը, 1490 թվական, Ֆլորենցիա, Նազիոնալ դել Բարջելո թանգարան։
  • Տիրամայրը, մոտ 1492-1495, որմնանկար, Ֆլորենցիա, Սանտա Կրոչե, Բարոնչելի մատուռ։
  • Պիետան գլխատված Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Պողոսի հետ, 1500 թվական։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը և Սրբեր որմնանկարները, մոտավորապես 1500-1510 թվականներ, Սան Ջիմինյանո, Օսպեդալե դի Սանտա Ֆինա։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը երկու հրեշտակների հետ, մոտ 1502 թվական, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Ջերոմի և Բերնարդո Տոլոմեյի հետ, 1502 թվական։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը հրեշտակի հետ, մոտ 1502 թվական, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Օգուստինի, Ջիմինյանոյի, Մարիամ Մագդալենայի, Հովհաննես Մկրտչի and Քեթրինի հետ (նկարել է Բիաջո դ'Անտոնիոյի հետ), մոտ 1502, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան։
  • Տիրամայրը յոթ ցավերի և սրբեր Գրիգորի ու Փիթեր Մարտիրոսի հետ, մոտավորապես 1505 թվական, Կամպի Բիսենցիո, Ֆլորենցիա, Սանտի Լորենցո էլ Մարտինո։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Սեբաստիանի, Ֆրանցիզի, Տոբիայի ու Սիենայի Բեռնարդ հրեշտակի հետ, մոտ 1505, որմնանկար։
  • Սրբեր Ջերոմը և Ֆրանցիսկոսը ծննդյան արարողության ժամանակ, մոտ 1505 թվական, Պելագո, Ֆլորենցիա, Արվեստի Սակրա թանգարան։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Ջուլիանի ու Ֆրանցիզի հետ, թվագրված 1506-ով, Պալերմո, Կիարամոնտե Բորդոնարոյի հավաքածու։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Դոմինիկի, Լոուրենսի, Հովհաննես Մկրտչի ու Լյուսիի հետ, 1507։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրուրբ Յուստոսի և մարգարեի հետ, թվագրված 1507 թվով, Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան[8]։
  • Տիրամայրը և մանուկ Հիսուսը սուրբ Բենեդիկտի, Միքայելի, Կասիանոյի, Ամբրոզի և Դոմինիկի հետ 1511 թվագրությամբ, Սան Ստեֆանո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]