Սեբալթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբալթեր
Սեբալթերը Եվրատեսիլ 2014-ի բեմում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSebAlter
Ի ծնե անունՍեբաստիանո Պաու-Լեսի
Ծնվել էհուլիսի 1, 1985(1985-07-01) (38 տարեկան)
Faido, Faido Subdistrict
Երկիր Շվեյցարիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, փաստաբան, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար
Գործիքներջութակ և վոկալ
Գործունեություն2000–այժմ
ԼեյբլPhonag Records?
ԿրթությունՑյուրիխի համալսարան
ԿապվածԵվրատեսիլ
Կայքsebalter.com
Հայտնի գործիքներ
 Sebalter Վիքիպահեստում

Սեբաստիանո Պաու-Լեսի (Sebastiano Paù-Lessi, հուլիսի 1, 1985(1985-07-01), Faido, Faido Subdistrict), շվեյցարացի երգիչ ով ավելի հայտնի է իր Սեբալթեր (Sebalter) բեմական անվամբ։ Նա 2014 թվականի մայիսին իր «Hunter of Stars» երգով ներկայացրել է Շվեյցարիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա[1][2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2012: Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ից մինչև 2002 թվականը Սեբալթերը եղել է The Stalkers ռոք խմբի անդամը։ 2002-ին նա դառնում է The Vad Vuc ֆոլկ ռոք խմբի անդամը որը նա լքում 2012 թվականին սկսելու համար իր սոլո կարիերան։

2013-ներկա։ Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է իր դեբյուտային՝ «Hunter of Stars» սինգլը, որով 2014 թվականի փետրվարի 1-ին մասնակցելով Եվրատեսիլի Շվեյցարիայի ազգային ընտրությանը դառնում է հաղթող և ստանում հնարավորությունը ներկայացնելու իր երկիրը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին։ Մայիսի 8-ին կատարելով իր երգը մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում նա անցնում է եզրափակիչ։ Մայիսի 10-ի եզրափակչի քվեարկության արդյունքում նա հավաքում է 64 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eurovision Switzerland: Sebalter to Copenhagen!»։ esctoday.com (en-US)։ Վերցված է 2016-02-15 
  2. «It's Sebalter for Switzerland!»։ Eurovision.tv։ Վերցված է 2016-02-15 
  3. «SeBAlter to Copenhagen!»։ escXtra։ Վերցված է 2016-02-15