Սեադ Կոլաշինաց
|
| ||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||
| Ամբողջական անուն | Սեադ Կոլաշինաց | |||||||||||
| Ազգությունը | բոսնիացի | |||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1993[1][2] (33 տարեկան) | |||||||||||
| Ծննդավայր | Կարլսրուե, Գերմանիա | |||||||||||
| Հասակ | 184 | |||||||||||
| Քաշ | 83 | |||||||||||
| Դիրք | աջ պաշտպան | |||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
| Ներկա ակումբ |
| |||||||||||
| Համար | 31 | |||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
|
| ||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | ||||||||||||
Սեադ Կոլաշինաց (գերմ.՝ Sead Kolasinac, բոս․՝ Sead Kolašinac;, հունիսի 20, 1993, Կարլսրուե, Գերմանիա), բոսնիացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Արսենալ»-ի և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շալկե 04»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական ակումբի ակադեմիայի կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Սեադը հրավիրվել է «Շալկե 04»-ի երիտասարդական թիմ։ Թիմի կազմում 8 հանդիպում անցկացնելուց և 2 գոլի հեղինակ դառնալուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիմնական կազմ։
Թիմի կազմում իր նորամուտը Սեադը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Գրոյտեր Ֆյուրտ»-ի դեմ խաղում[3]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ 2012 թվականի դեկտեմբերին նա իր դեբյուտն է նշել Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ «Մոնպելիե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։
2013 թվականի հունիսին Սեադ Կոլաշինացը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2017 թվականի հունիսը[4]։
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 6-ին Սեադ Կոլաշինացն ազատ գործակալի կարգավիճակով միացել է անգլիական «Արսենալ»-ին։ Նա եղել է անգլիական ակումբի այդ ամառվա առաջին ձեռքբերումը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլաշինացը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ արգենտինացիների հաղթանակով[5]։
Կոլաշինացը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ 2014-ին[6]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Այլ | Եվրոգավաթ | Արդյունք | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
| Շալկե 04 II
2011/12 |
Ռեգիոնալլիգա | 2 | 0 | – | – | – | 2 | 0 | ||||
| 2012/13 | 5 | 2 | – | – | – | 5 | 2 | |||||
| 2014/15 | 1 | 0 | – | – | – | 1 | 0 | |||||
| Արդյունք | 8 | 2 | – | – | – | 8 | 2 | |||||
| Շալկե 04 | 2012/13 | Բունդեսլիգա | 16 | 0 | 1 | 0 | – | 3 | 0 | 20 | 0 | |
| 2013/14 | 24 | 0 | 0 | 0 | – | 6 | 0 | 30 | 0 | |||
| 2014/15 | 6 | 0 | 1 | 0 | – | 0 | 0 | 7 | 0 | |||
| 2015/16 | 23 | 1 | 1 | 0 | – | 6 | 0 | 30 | 1 | |||
| 2016/17 | 25 | 3 | 3 | 0 | – | 8 | 0 | 35 | 3 | |||
| Արդյունք | 94 | 4 | 6 | 0 | – | 23 | 0 | 123 | 4 | |||
| Արսենալ | 2017/18 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 0 | 0 | |
| Կարիերայի արդյունք | 102 | 6 | 6 | 0 | – | 23 | 0 | 131 | 6 | |||
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
|---|---|---|---|
| Բոսնիա և Հերցեգովինա | |||
| 2013 | 1 | 0 | |
| 2014 | 5 | 0 | |
| 2015 | 4 | 0 | |
| 2016 | 7 | 0 | |
| Արդյունք | 17 | 0 | |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքական - 2016/17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com
- ↑ «Greuther Fürth Schalke 04 0–2».
- ↑ «FC Schalke 04 extend Sead Kolasinac's contract through 2017». SB Nation. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Argentina Bosnia 2–0».
- ↑ «Bosnia-Herzegovina 2014 World Cup Squad». The Telegraph. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը «Շալկե 04»-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-06-16 Wayback Machine(գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեադ Կոլաշինաց» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Հունիսի 20 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ