Սգաթիթեռ
| Սգաթիթեռ | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սգաթիթեռ (Nymphalis antiopa) | ||||||||||
| Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||
| Nymphalis antiopa
Linnaeus, 1758
|
||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||
|
|
Սգաթիթեռ կամ բազմագույն Անտիոպա (լատին․՝ Nymphalis antiopa), ցերեկային թիթեռների տեսակ, որը պատկանում է բազմերանգների՝ (լատին․՝ Nymphalidae) ընտանիքին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիթեռի անվանումը տրվել է նրա մուգ՝ «սգո» գունավորմանը համապատասխան։ Լատինական տեսակային անվանումը՝ (լատին․՝ antiopa), կապված է հին հունական դիցաբանության հետ։ Անտիոպան ամազոնների թագուհին էր, որը գերի էր ընկել Թեսևսի կողմից։ Այս թիթեռների կյանքի տևողությունը 11-ից 12 ամիս է, որը ցանկացած թիթեռի կյանքի ամենաերկար տևողություններից մեկն է[1]: Այն ԱՄՆ Մոնտանա նահանգի նահանգային սիմվոլն է, որն ընդունվել է 2001 թվականին[2]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասուն թիթեռի առաջին թևի երկարությունը կազմում է 30–40.5 մմ։ Թևերի բացվածքը՝ 70–90 մմ։ Թևերի արտաքին եզրերը ալիքաձև են։ Առջևի թևերը՝ եզրից հետո խրձաձև ելուստով, իսկ հետևի թևերը՝ վերջին երրորդում մանր ատամիկներով։ Թևերի գունավորումը մուգ դարչնագույն է՝ բալի-դարչնագույն երանգով։ Թևերն ունեն լայն, բաց դեղին եզրագիծ և դրա դիմաց՝ կապույտ կամ երկնագույն բծերի շարան։ Առջևի թևերի եզրին կան երկու խոշոր դեղնավուն-սպիտակ բծեր։ Թևերի ստորին կողմը մուգ գույն ունի։ Ձմեռած թիթեռների թևերի եզրագծի բաց գույնը կապված է ձմեռման ընթացքում գունատվելու հետ, այլ ոչ թե գարնանային կամ աշնանային ձևերի ու աբերացիաների (խեղաթյուրված ձևերի) հետ։ Հեռավոր Արևելքում ձմեռած թիթեռների եզրը սպիտակ չէ, այլ դեղին։ Սեռային դիմորֆիզմ (տարբերություն արուի և էգի արտաքին տեսքի մեջ) բացակայում է։
-
Արու թիթեռը արտաքինից
-
Արուն փորային մասով
-
Էգ թիթեռը արտաքինից
-
Էգը փորային մասով
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Եվրոպայում այն ներկայացված է անվանական ենթատեսակով։ Հայտնի են բազմաթիվ շեղումներ («ջերմաստիճանային» ձևեր)՝ օրինակ՝ ցածր ջերմաստիճանների ազդեցության տակ ընդհանուր ֆոնը մգանում է, իսկ հասուն թիթեռի թևերի վրա կապույտ բծերը նվազում են։ Հայտնի են բազմաթիվ աբերացիաներ (այսպես կոչված «ջերմային» ձևեր)։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռը (լատին․՝ Nymphalis antiopa) լայնորեն տարածված է Պալեարկտիկում։ Տարածման սահմանները ընդգրկում են ոչ արևադարձային Եվրասիան՝ մինչև Ճապոնիա ներառյալ, հյուսիսում՝ մինչև 68° հյուսիսային լայնություն։ Բացակայում է Իսպանիայի ծայր հարավում, Հունաստանում և Միջերկրածովյան կղզիներում։
Անհատ միգրացնող թիթեռներ բարենպաստ տարիներին կարող են հասնել մինչև Անգլիա, Գերմանիայի հյուսիս և Նորվեգիա։ Հյուսիսային շրջաններում ապրում է մինչև Հյուսիսային սառցե օվկիանոսի ափերը, սակայն տունդրայի գոտում, կարծես թե, հանդիպում են միայն պատահական, քամու բերումով հասած թիթեռներ։
Տարածման հարավային սահմաններում՝ անտառատափաստանների և տափաստանների գոտում, հանդիպում է հազվադեպ՝ հիմնականում միայն խոշոր գետերի անտառապատ հովիտներում։ Սովորական է Կովկասի լեռներում (բացառությամբ Սևծովյան ափամերձ գոտու) և Կարպատներում[3]։
Մի շարք հեղինակների կարծիքով՝ տեսակն առհասարակ բացակայում է Ղրիմում, սակայն հնարավոր է միգրացիոն թիթեռների պատահական հայտնվելը։ Տեսակը ներմուծվել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ տարածվել է Մեքսիկայից մինչև Կանադա։

Չափսն ու պահպանության նկատառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնապես լայն տարածում է ունեցել Եվրոպայի ողջ տարածքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո անհայտ պատճառներով թվաքանակը հանկարծակի մեծապես նվազել է։ Ներկայումս տեսակը պահպանվում է ցածր, բայց կայուն մակարդակով։
1969 թվականին Մոսկվայի մարզում արձանագրվել է զանգվածային թռիչք, 1970 թվականին՝ Նովոսիբիրսկում, 1985 թվականին՝ Տուլայի մարզում, 2008 թվականին՝ Չելյաբինսկի մարզում, և 2018 թվականին՝ Պերմի երկրամասում[4]։ Ներդրվել է Սմոլենսկի մարզի Կարմիր գրքում (1997) (III կատեգորիա):
Բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թիթեռներին հանդիպում են անտառի եզրերին, բացատներում, ճանապարհի եզրերին, մարգագետիններում, գետերի ափերին, մարդածին բիոտոպներում։ Հանդիպում են լեռներում ծովի մակարդակից մինչև 2000 մ բարձրության վրա։

Թռիչքի ժամանակահատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտ—մայիսի առաջին տասնօրյակը, հուլիս—սեպտեմբեր ամիսները համարվում է թիթեռների թռիչքի ժամանակահատվածը։
Վարքագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասուն թիթեռները ձմեռում են: Ձմեռելու բնորոշ վայրերն են ծառերի խոռոչները և գետնին ընկած ծառերի կեղևի ստորին հատվածները, որոնք ծածկված ձյունով: Նրանք հաճախ ձմեռային քնից դուրս են գալիս նախքան ձյունը լիովին հալվելը, ինչը նրանց դարձնում է գարնանը թռչող առաջին թիթեռներից մեկը[5]:
Սգաթիթեռը ոչ միգրացիոն տեսակ է, սակայն որոշ աղբյուրներ ենթադրում են, որ Հյուսիսային Ամերիկայի պոպուլյացիայի մի մասը միգրացվում է դեպի հարավ[6]:
1962-68 թվականներին Գերմանիայում Հուբերտ Ռյորի կողմից կատարված փորձերը փաստագրել են Բոննից դեպի Հունաստան (Խալկիդիտի) երկար հեռավորության (միակողմանի) միգրացիա[7][8][9]:

Թիթեռները հաճախ նստում են տարբեր կենդանիների արտաթորանքների, գերհասուն մրգերի, ինչպես նաև խոնավ գետերի և ջրային օբյեկտների ափերին, որտեղ կարող են մեծ թվով հավաքվել։ Եղել են նաև զանգվածային կուտակումներ գարնանային ամիսներին կեչու թափվող հյութի վրա և ամռանը՝ միջատների (կամ այլ պատճառներով) վնասած կեչիների բների վրա։ Թիթեռներին գրավում է թթու և քաղցր խմորիչի հոտը։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձու
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռի ձվերը առաջին անգամ ունենում են սաթ-դեղին կամ բաց ձիթապտղի-կանաչ են[10]։ Հետագա զարգացման ընթացքում ձվերի գույնը փոխվում է դառնալով մանուշակագույն-վարդագույն և մգանալով գրեթե սև, երբ դրանք հասունանում են մինչև դուրս գալը[5]։ Ձվերի չափսերը սովորաբար 0.7 x 0.9 մմ են[7]։ Ձվադրումը տեղի է ունենում սննդարար բույսերի ծայրային ընձյուղների վրա։ Ավելի ուշ, երբ տերևները հայտնվում են, էգերը ձվերը դնում են նաև վերին մակերեսին։
Թրթուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիտ խոզաններով թրթուրները աչքի են ընկնում իրենց սև մարմնով և մեջքով իջնող ութ կարմրավուն-նարնջագույն կետերի գծով (ապոսեմատիկ, նախազգուշական գունավորում): Առաջնային ոտքերը մուգ կարմիր են: Մարմինը ծածկված է կարճ մազիկներով, սև փշերով և սպիտակ կետերով[11] Мамаев Б.М. Определитель насекомых по личинкам. Пособие для учителей. — М.: Просвещение, 1972. — С. 327. — 400 с. (Дата обращения: 20 марта 2010): Լիարժեք մեծացած սգաթիթեռի թրթուրները հասնում են երկու դյույմ երկարության[5]:
Հարսնյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռի հարսնյակները միջինում 0.8 դյույմ (2.0 սմ) երկարություն ունեն, չնայած կարող են հասնել ավելի քան 1.1 դյույմ (2.8 սմ) երկարության Биологический энциклопедический словарь / Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Баев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др. — М. : Сов. энциклопедия, 1986. — С. 641. — 831 с. — 100 000 экз: Լինում են դարչնագույն կամ շագանակագույն-մոխրագույն երանգ,որոնց կողային կողմից դուրս են գալիս սուր, կարմիր ծայրերով փշերի երկու շարք: Հանգստի փուլում գտնվող հարսնյակն ունի կտուց հիշեցնող ելուստ, ուռուցիկ թմբիկներ և գլխի հատվածում՝ երկու եղջյուրի նմանվող ելուստներ։[7][12]:
Հասուն միջատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռը մեծ, յուրահատուկ թիթեռ է, որն ունի հատուկ նախշեր, որոնք չեն համապատասխանում որևէ այլ թիթեռի նշաններին, ինչը նրան հեշտությամբ տարբերակելի է դարձնում: Այն կարող է ունենալ մինչև չորս դյույմ թևերի բացվածք: Նրա թևերի մեջքային կողմը մուգ շագանակագույն է՝ անկանոն բաց դեղին եզրերով: Պայծառ, ծիածանագույն կապույտ բծերը գծում են շագանակագույնի և դեղինի միջև սև սահմանը[5]: Թևերի որովայնային կողմը ունի մոխրագույն շերտեր՝ նույն բաց դեղին եզրերով[7]: Նրանք բազմերանգների ընտանիքի անդամ են, որոնք կոչվում են նաև թավշյա թիթեռներ՝ իրենց մազոտ առջևի ոտքերի պատճառով: Այս տեսակը չի ցուցաբերում որևէ ակնհայտ սեռական դիմորֆիզմ[5]:
Թշնամիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռը իր զարգացման ընթացքում բախվում է բազմաթիվ գիշատիչների հետ։ Նրա ձվերը կարող են ուտել այնպիսի գիշատիչներ, ինչպիսիք են բզեզները, իսկական միջատները, մրջյունները, բզեզների թրթուրները, իշամեղուները, տզերը[13]։ Թիթեռների հիմնական գիշատիչներից են աղոթող մանտիսները, մարդասպան միջատները, ճպուռները և ողնաշարավոր գիշատիչները, ինչպիսիք են թռչունները, սողունները, երկկենցաղները և կաթնասունները։
Հարաբերություններ մարդկանց հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասատու
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռի թրթուրները կարող են ամբողջությամբ տերևաթափ անել դեկորատիվ ծառերը՝ տնկարկներում, տնկարաններում և այգիներում: Այս վնասը գրանցվել է Օրեգոնում և Կանադայում[14][15]: Երիտասարդ ուռենիներն ու բարդիները կարող են ամբողջությամբ տերևաթափ լինել թրթուրների պատճառով, չնայած հասուն ծառերը, որպես կանոն, չեն տուժում:
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռները եղել են էպիգենետիկայի մի շարք փորձերի առարկա, որոնց նպատակն էր պարզել՝ արդյոք շրջակա միջավայրը կարող է ազդել թիթեռի ֆենոտիպային (արտաքին) որոշ հատկանիշների վրա։ Գիտնականները ենթադրում էին, որ զարգացման որոշակի «կրիտիկական» փուլում ուժեղ ջերմային կամ սառը ցնցումները կարող են հանգեցնել լուրջ փոփոխությունների[16]։
Առաջին փորձերն անցկացվել են 1890-ականներին։ Սգաթիթեռների թրթուրները ենթարկվել են ջերմային ցնցումների՝ զարգացման հատուկ փուլերում, ինչը հանգեցրել է հարսնյակների գունային տարբերությունների։ Ավելի ուշ պարզվել է, որ գույնի փոփոխությունն առաջացել է տարբեր ջերմաստիճանների նկատմամբ հորմոնալ արձագանքի հետևանքով։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգաթիթեռները պաշտպանված են օրենքով Շվեյցարիայում և Ավստրիայում, չնայած Ֆինլանդիայում նրանց թվաքանակի խտության առումով ընդհանուր առմամբ աճի միտում կա[17][18]։ Նրանք նաև «անվտանգ» կարգավիճակ ունեն Չեխիայում[19]։
Ընդհանուր առմամբ թիթեռները իրենց համար ավելի գրավիչ են համարում այն տարածքները, որտեղ հրդեհային գոտիներ են եղել։ Հրդեհային գոտիները մեծացնում են թիթեռների համար հասանելի բաց տարածքների և բացատների քանակը, ինչը ավելի իդեալական միջավայր է այս թիթեռների ապրելու համար[18][20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mourning Cloak». Study of Northern Virginia Ecology. Fairfax County Public Schools. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Mourning Cloak Butterfly». Montana State Butterfly. State Symbols USA. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Дневные бабочки (Hesperioidea и Papilionoidea, Lepidoptera) Восточной Европы. И. Г. Плющ, Д. В. Моргун, К. Е. Довгайло, Н. И. Рубин, И. А. Солодовников. Минск, 2005
- ↑ «Траурницы — массовое размножение. После 2001 года в Москве стала крайне редка». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 10 (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 "Mourning Cloak". Study of Northern Virginia Ecology. Fairfax County Public Schools. Archived from the original on 4 October 2013. Retrieved 4 October 2013.
- ↑ "Butterflies of the Adirondacks: Mourning Cloak (Nymphalis antiopa)". wildadirondacks.org. Retrieved 13 March 2021.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Vanessa, Fonesca. "Nymphalis antiopa". Animal Diversity Web. University of Michigan Museum of Zoology. Retrieved 4 October 2013.
- ↑ Dennis, Roger (2000 թ․ մայիս). «Progressive bias in species status is symptomatic of fine-grained mapping units subject to repeated sampling». Biodiversity and Conservation. 10 (4): 483–494. doi:10.1023/a:1016602309983. S2CID 11768461.
- ↑ Dennis, Roger (May 2000). "Progressive bias in species status is symptomatic of fine-grained mapping units subject to repeated sampling". Biodiversity and Conservation. 10 (4): 483–494. doi:10.1023/a:1016602309983. S2CID 11768461.
- ↑ Belicek, Joseph (12 February 2013). "Notes on the Holotype of Nymphalis antiopa hyperborea" (PDF). Retrieved 22 November 2013.
{{cite journal}}: Empty citation (օգնություն): Cite journal requires |journal= (help) - ↑ Spiny Elm Caterpillar Plant and Insect Diagnostic Clinic. Iowa State University
- ↑ Hall, Donald W., and Jerry F. Butler. "Mourning Cloak - Nymphalis Antiopa (Linnaeus)." Featured Creatures. University of Florida, May 2009. Web. 14 Nov. 2013.
- ↑ "The Virtual Nature Trail at Penn State New Kensington". Pennsylvania State University. Retrieved 4 October 2013.
- ↑ Hopkin, A; Cheliak (1996). "Pest Problems on immature Poplar and Willow in Ontario and Their Potential Threat to Plantations". Canadian Forest Service Publications: 113–118.
- ↑ Morrison, H (1940). "Seasonal History of Hop pests on Oregon Hops during 1938". Journal of Economic Entomology. 33: 70–71. doi:10.1093/jee/33.1.70.
- ↑ Davies, Hazel (2008). Do Butterflies Bite?: Fascinating Answers to Questions about Butterflies and Moths (Animals Q&A). Rutgers University Press. ISBN 9780813545073.
- ↑ Feltwell, J. 1986. The Natural History of Butterflies. New York: Facts on File.
- ↑ 18,0 18,1 Saarinen, K.; Lahti, T.; Marttila, O. (2003). "Population trends of Finnish butterflies (Lepidoptera: Hesperioidea, Palilionoidea) in 1991-2000". Biodiversity and Conservation. 12 (10): 2147–2159. doi:10.1023/A:1024189828387. S2CID 24501830.
- ↑ Konvicka, Martin; Monika Maradova; Jiri Benes; Zdenek Fric; Pavel Kepka (September 2003). "Uphill shifts in distribution of butterflies in the Czech Republic: effects of changing climate detected on a regional scale". Global Ecology and Biogeography. 12 (5): 403–410. Bibcode:2003GloEB..12..403K. doi:10.1046/j.1466-822X.2003.00053.x. S2CID 55097253.
- ↑ Huntzinger, Mikaela (September 2003). "Effects of fire management practices on butterfly diversity in the forested western United States". Biological Conservation. 113 (1): 1–12. Bibcode:2003BCons.113....1H. doi:10.1016/S0006-3207(02)00356-7. hdl:2027/uc1.x63602
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սգաթիթեռ կատեգորիայում։ |
