Jump to content

Սա, գրողը տանի, սուրբծննդյան հրաշք է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սա, գրողը տանի, սուրբծննդյան հրաշք է
անգլ.՝ A Merry Friggin' Christmas
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և սուրբծննդյան ֆիլմ
Թվական2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորTristram Shapeero?
ՊրոդյուսերԷնթոնի Ռուսո և Ջո Ռուսո
Սցենարի հեղինակPhil Johnston?
ԴերակատարներՋոել ՄաքՀեյլ, Ռոբին Ուիլյամս[1], Լորեն Գրեմ[1], Օլիվեր Փլեթ[1], Ուենդի ՄակԼենդոն Քովի[1], Քենդիս Բերգեն[1], Պիրս Գանոն[1], Ռայան Լի[1], Թիմ Հայդեկեր[1], Մեթ Ջոնս[1], Ամիր Արիսոն[1], Ջին Ջոնս[1] և Քլարք Դյուք[1]
ԵրաժշտությունՌենդի Էդելման
Պատմվածքի վայրՉիկագո և Վիսկոնսին
Նկարահանման վայրԱտլանտա
Տևողություն88 րոպե

«Սա,գրողը տանի,սուրբ ծննդյան հրաշք է» (անգլ.՝ A Merry Friggin' Christmas), 2014 թվականի ամերիկյան կատակերգական ֆիլմ, ռեժիսոր Տրիստրամ Շապիրո, սցենարի հեղինակ Ֆիլ Ջոնսթոն[2]։ Գլխավոր դերերից մեկը կատարել է Ջոել ՄաքՀեյլը, Լորեն Գրեմը, Քլարք Դյուքը, Օլիվեր Փլեթը, Ուենդի ՄակԼենդոն-Քովին, Թիմ Հայդեկերը, Քենդիս Բերգենը և Ռոբին Ուիլյամսը: Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 7-ին[3]։

Բոյդը և Լուան Միտչլերը որոշում են Սուրբ Ծնունդն անցկացնել Բոյդի հոր ընտանիքի հետ․ Բոյդը վաղուց չէր տեսել հորը և հետ վատ հարաբերություններ ուներ նրա հետ։։ Սակայն տեղ հասնելուց հետո պարզվում է, որ նրանք ամանորյա բոլոր նվերները մոռացել են տանը։ Բոյդը հոր հետ վերադառնում է՝ հուսալով, որ նվերներով կվերադառնան մինչև Սուրբծննդյան առավոտը։

  • Ջոել ՄաքՀեյլ — Բոյդ Միտչլեր
  • Ռոբին Ուիլյամս — Միտչ Միտչլեր
  • Լորեն Գրեմ — Լուանն Միտչլեր
  • Քենդիս Բերգեն — Դոննա Միտչլեր
  • Քլարք Դյուք — Նելսոն Միտչլեր
  • Օլիվեր Փլեթ — Սանտա
  • Ուենդի ՄաքԼենդոն-Կովի — Շոնա
  • Թիմ Հայդեկեր — Դեյվ
  • Ռայան Լի — Ռենս
  • Պիրս Գանոն — Դուգլաս Միտչլեր
  • Ամարա Միլլեր — Պեմ Վելնկե
  • Բեբե Վուդ — Վերա Միտչլեր
  • Ամիր Արիսոն — Ֆարխադ

Թողարկում և վարձույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման հիմնական աշխատանքները սկսվել են 2013 թվականի ապրիլին՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[4]։ Ֆիլմը թողարկվել է Phase 4 Films[en] ընկերության կողմից՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ին[3]։ Այս ֆիլմը Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որը մեծ էկրաններին է հայտնվել նրա մահից հետո՝ 2014 թվականի օգոստոսի 11-ին[5]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սա, գրողը տանի սուրբ ծննդյան հրաշք է» ֆիլմը հիմնականում բացասական արձագանքների է արժանացել քննադատների կողմից: Rotten Tomatoes ագրեգատոր-կայքում ֆիլմի վարկանիշը 14% է, որը ձևավորվել է 21 կարծիքների և 3.45 /10 միջին գնահատականի հիման վրա[6]։ Metacritic կայքում Ֆիլմն ունի 28 /100 գնահատական՝ հիմնված 11 կինոքննադատների բացասական կարծիքների վրա[7]։ Ըստ New York Post-ում հրապարակված գրախոսության՝ ֆիլմի մռայլ հումորը և տարօրինակ կերպարները դարձնում են այն զվարճալի, սակայն ոչ բոլոր կատակներն են ծիծաղելի, և ընդհանուր առմամբ դրանք հակված են լինելու հույժ ծաղրանկարային բնույթի: Variety պարբերականն ավելի բացասական գնահատականի է արժանացրել ֆիլմը, նշելով, որ «„A Merry Friggin' Christmas“ ստեղծողները ծախսել են շքեղ փաթեթավորման, բայց խնայել նվերի վրա»: Անհնար է բացատրել, թե ինչու է նման արհեստավարժ և տաղանդավոր դերասանական կազմը նկարահանվել «միանգամայն ծիծաղից զուրկ» կատակերգության մեջ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «A Merry Friggin' Christmas (2014) - IMDb». Արխիվացված օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  3. 3,0 3,1 «Robin Williams Leaves Behind Four Movies Including 'Night at the Museum 3'». Արխիվացված օրիգինալից 2021-08-09-ին. Վերցված է 2021-08-09-ին.
  4. «'A Friggin' Christmas Miracle', starring Lauren Graham & Robin Williams, filming in Atlanta». onlocationvacations.com. 2013-04-10. Արխիվացված է օրիգինալից 2021-10-15-ին. Վերցված է 2013-07-21-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «"Watch: Robin Williams in 'A Merry Friggin' Christmas' Clip"». 2014-08-16. Արխիվացված է օրիգինալից 2022-04-01-ին. Վերցված է 2022-04-01-ին.
  6. «Merry Friggin' Christmas». Rotten Tomatoes (անգլերեն). 2014-11-07. Արխիվացված օրիգինալից 2014-10-23-ին. Վերցված է 2020-05-16-ին.
  7. «A Merry Friggin' Christmas Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-10-ին. Վերցված է 2019-08-24-ին.
  8. Geoff Berkshire (2014-11-09). «Film Review: 'A Merry Friggin' Christmas'». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2021-10-19-ին. Վերցված է 2022-04-01-ին.