Նվեր Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սաֆարյան Նվերից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նվեր Սաֆարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նվեր Սաֆարյան
հոկտեմբերի 23, 1907(1907-10-23) - սեպտեմբերի 28, 1982(1982-09-28) (74 տարեկան)
ԾննդավայրԱրճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր295th Motor Rifle Division? և 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ, Q4329634?, Սևաստոպոլի պաշտպանություն, Կովկասի ճակատամարտ, Battle of Rostov?, Դոնբասի ռազմական գործողություն, Novorossiysk landing operation?, Ղրիմի օպերացիա, Լվով-Սանդոմեժ օպերացիա, Պրահայի օպերացիա և Բեռլինի ճակատամարտ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կուտուզովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Արիության խաչ «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ և Medal for "Merit in the Field of Glory"

Նվեր Գևորգի Սաֆարյան (հոկտեմբերի 23, 1907(1907-10-23), Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 1982(1982-09-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930 թվականից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվեր Սաֆարյան, ~1980 թ․

1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է Էջմիածին, որտեղ և հիվանդությունից մահանում է 1919 թվականին։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է Օշականի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։

Այնուհետ ընդունվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն 1927 թվականին, 1940 թվականին՝ Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927 թվականից եղել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, 1933 թվականից՝ վաշտի հրամանատար, 1940 թվականին նշանակվել է Կիևյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետև մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։

Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը 1943 թվականի փետրվարի 13-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944 թվականի ապրիլից՝ Կերչի և Սևաստոպոլի, այնուհետև՝ Լեհաստանի ազատագրմանը, 1945 թվականի ապրիլին՝ Ֆրանկֆուրտի, ապա նաև Բեռլինի գրավմանը։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։

Բեռլինի գրավումը դիվիզիան նշել է Ռայխստագի մատույցներում հայկական Քոչարի հաղթական պարով։

1949 թվականին վատառողջության պատճառով զորացրվել է։

Նրա անունով են կոչվում Երևանի թիվ 164 դպրոցը[1] և Երևանի Սաֆարյան փողոցը[2]։ Նվեր Սաֆարյանի անձնական իրերն ու զինվորական արտահագուստը ցուցադրված են ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմապատմական և Հայաստանի պատմության թանգարաններում։ 1975 թվականին նկարահանվել է «Նվեր Սաֆարյան» փաստավավերագրական ֆիլմը[3], որում ներկայացված են նրա անցած ուղին և կյանքի վերջին տարիների դրվագները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոց
    Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցը հիմնադրվել է 1973 թ.: Հայրենական մեծ պատերազմի ականավոր զորավարի անունով կոչվել է 2005 թ.: Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում` 2-րդ զանգվածի Վահան Թոթովենցի 7 հասցեում։
  2. Սաֆարյան փողոց — am.geoview.info
    Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 3-րդ զանգվածների միջև։ Սկսվում է Գայի անվան պողոտայից և ունի 390 մ երկարություն։
  3. Նվեր Սաֆարյան, փաստավավերագրական ֆիլմ, ԵՓՖՍ, 1975 թ․ Արխիվացված 2014-02-06 Wayback Machine
    Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյանի մասին։ Կյանքի վերջին նկարահանումները։ 1975 թ.։ Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա, 10 րոպե (274 մ), սև/սպիտակ։ Սցենարի հեղինակ Վ. Բալայան, ռեժիսոր Ս. Փոշոտյան, օպերատոր Բ. Հովսեփյան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՍԱՖԱՐՅԱՆ Նվեր Գևորգի, ՀՍՀ, հատոր 10, Երևան, 1984, էջ 254
  2. Վ․ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», Երևան, 1978։
  3. Ա․ Ղազարյան, «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 1, Երևան, 1979։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]