Սաֆագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Port Safaga from south.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ23±1 մետր
Բնակչություն28 261 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
##Սաֆագա (Եգիպտոս)
Red pog.png

Բուր-Սաֆագա[2][3], Սաֆագա[4], Պորտ Սաֆագա (արաբ․՝ سفاجا‎‎), առողջարանային ոչ մեծ քաղաք Եգիպտոսի Հանրապետությունում՝ Ալ Բահր ալ Ահմար կամ «Կարմիր ծով» կոչվող նահանգում: Ընկած է Կարմիր ծովի արևմտյան ափին[5]՝ Հուրգադա քաղաքից 53 կիլոմետր դեպի հարավ: Քաղաքը հայտնի է նաև մերձակայքում արդյունահանվող ֆոսֆատի արտահանությամբ[6]: Աչքի է ընկնում շրջակա միջավայրի մաքրությամբ, սև ավազաբլուրներով, հանքային աղբյուրների առատությամբ, որոնք օգտակար են հատկապես արթրիտի, հենաշարժական համակարգի ու մաշկային հիվանդությունների, փսորիազի բուժման համար[7]: Բնակչության թվաքանակը 2018 թվականի հուլիս ամսվա տվյալներով եղել է 50 665[8]: Քաղաքն ունի հյուրանոց, հանգստյան տներ, առողջարաններ, բունգալոներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է մեր թվականությունից առաջ 282-268 թվականների միջակայքում, Սատիրուսի (հին հունարեն՝ Σάτυρος) նախաձեռնությամբ[9][10] և Պտղոմեոս II (Ptolemy II Philadelphus) փարավոնի վախճանված քրոջ պատվին կոչվել է Ֆիլոտերա (հին հունարեն՝ Φιλωτέρα)[9]: Ստեփանոս Բյուզանդացի պատմիչը հայտնում է, որ այն անվանվել է նաև Ֆիլոտերիդա (հին հունարեն՝ Φιλωτερίδα)[10]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամոտ օդանավակայանը Հուրգադայի օդանավակայանն է, որը գտնվում է Սաֆագայից շուրջ 50 կիլոմետր հետավորության վրա: Քաղաքն ունի առևտրային, բեռնա-ուղևորատար նավահանգիստ, որտեղից կանոնավոր չվերթեր են կատարվում դեպի Հորդանանի և Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ: Եգիպտոսի այլ բնակավայրերի հետ Սաֆագան կապված է երկաթուղով և ավտոմայրուղիներով: Երթուղային ավտոբուսները օրական մի քանի չվերթ են կատարում դեպի Հուրգադա և այլ քաղաքներ, մասնավորապես՝ Նեղոսի հովտի Քենա քաղաքը, որի հետ Սաֆագան կապված է 164 կիլոմետրանոց բարեկարգ խճուղով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆագան գրավում-հրապուրում է հատկապես խորասուզակներին, քայթսերֆինգի (օդապարուկային սերֆինգի) ու վինդսերֆինգի և ձկնորսության սիրահարներին: 1993 թվականին այստեղ է անցկացվել վինդսերֆինգի աշխարհի առաջնությունը:

Քաղաքի դիմաց ընկած է Սաֆագա անմարդաբնակ կղզին:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆագային, ինչպես և Եգիպտոսի տարածքի զգալի մասին, բնորոշ է անապատային շոգ կլիման, Köppen-Geiger climate classification system-ի դասակարգմամբ՝ (BWh)[11]:

Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2002 թվականի հուլիսի 30-ին՝ 46 °C (115 °F), ամենացածրը՝ 1993 թվականի փետրվարի 2-ին՝ 0 °C (32 °F)[12]:

Սաֆագաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33
(91)
34
(93)
38
(100)
42
(108)
43
(109)
46
(115)
46
(115)
44
(111)
43
(109)
43
(109)
35
(95)
34
(93)
46
(115)
Միջին բարձր °C (°F) 21.9
(71.4)
22.7
(72.9)
26.1
(79)
28.1
(82.6)
31.7
(89.1)
33.8
(92.8)
34
(93)
34.4
(93.9)
32.3
(90.1)
30.2
(86.4)
27
(81)
23.4
(74.1)
28.8
(83.86)
Միջին օրական °C (°F) 16.3
(61.3)
16.8
(62.2)
20.4
(68.7)
22.5
(72.5)
26.2
(79.2)
28.6
(83.5)
29
(84)
29.6
(85.3)
27.6
(81.7)
25.2
(77.4)
21.6
(70.9)
17.9
(64.2)
23.48
(74.24)
Միջին ցածր °C (°F) 10.7
(51.3)
11
(52)
14.8
(58.6)
16.9
(62.4)
20.7
(69.3)
23.5
(74.3)
24.1
(75.4)
24.9
(76.8)
22.9
(73.2)
20.3
(68.5)
16.3
(61.3)
12.4
(54.3)
18.21
(64.78)
Ռեկորդային ցածր °C (°F) 1
(34)
0
(32)
1
(34)
8
(46)
10
(50)
12
(54)
15
(59)
13
(55)
12
(54)
11
(52)
6
(43)
3
(37)
0
(32)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.04)
1
(0.04)
0
(0)
2
(0.08)
Միջ. անձրևոտ օրեր 0 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 1
Միջին օրական արևային ժամ 9 10 10 10 11 12 13 12 11 10 10 9 10.6
Աղբյուր #1: Climate-Data.org (altitude: 18m),[11] Weather2Travel for rainy days and sunshine[13]
Աղբյուր #2: Voodoo Skies for record temperatures[12]
Ջրի ջերմաստիճանը Սաֆագայի ծովափի մոտ[13]
Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ.
23 °C (73 °F) 22 °C (72 °F) 22 °C (72 °F) 23 °C (73 °F) 25 °C (77 °F) 26 °C (79 °F) 28 °C (82 °F) 29 °C (84 °F) 28 °C (82 °F) 27 °C (81 °F) 26 °C (79 °F) 24 °C (75 °F)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org/69vqr9Uur
  2. Атлас мира|2010|145|Египет
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 63.
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 325.
  5. http://www.royalcaribbean.com/content/shared_assets/pdf/port_explorer/Safaga_EN_RCI.pdf
  6. http://www.royalcaribbean.com/content/shared_assets/pdf/port_explorer/Safaga_EN_RCI.pdf
  7. http://www.ask-aladdin.com/Red-sea-Travel-Information/safaga.htm
  8. (անգլերեն) (Գերմաներեն) Egypt: Cities & Towns, www.citypopulation.de
  9. 9,0 9,1 Strabo, Geography, §16.4.5
  10. 10,0 10,1 Stephanus of Byzantium, Ethnica, §Ph666.16
  11. 11,0 11,1 «Climate: Port Safaga - Climate graph, Temperature graph, Climate table»։ Climate-Data.org։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2013-ին։ Վերցված է 13 August 2013 
  12. 12,0 12,1 «Safaga, Egypt»։ Voodoo Skies։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին։ Վերցված է 2014-01-15 
  13. 13,0 13,1 «Safaga Climate and Weather Averages, Egypt»։ Weather2Travel։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին։ Վերցված է 2014-01-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сафага на мапі
  • Египет // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 145. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]