Սալվորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարվորիից)
Գյուղ
Սալվորի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԽնուսի գավառակ
Այլ անվանումներՍալվալի, Սալվարի, Սալուսրի, Սայլվորի, Սարվելի, Սարվորի, Սարուսլի, Սորվելի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Սալվորի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 37 կմ արևելք, Խնուս գետի ձախակողմյան վտակի աջ կողմում, դեպի հարավ ձգվող հարթավայրի սահմանին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-1915 թվականներին ուներ 30 տուն՝ 140 հայ բնակչով և մի քանի տուն քուրդ բնակիչ։ Բնակիչները քաջ և խիզախ մարդիկ էին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատկի, կանեփի մշակությամբ, անասնապահությամբ և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվորին ուներ քարաշեն եկեղեցի և փոքրիկ մատուռ։ Մատուռը ըստ տեղացիների բուժում էր ջերմախտը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 473

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]