Սարսափներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարսափներ
անգլ.՝ Goosebumps
Chair de poule logo.svg
ՀեղինակՌոբերտ Սթայն
Տեսակգրքերի շարք
Ժանրգիտական ֆանտաստիկա, մանկական գրականություն և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
ԵրկիրՄիացյալ Նահանգներ
ՀրատարակիչScholastic Corporation
Հրատարակման տարեթիվ1992
Կայքscholastic.com/goosebumps/(անգլ.)
Goosebumps Վիքիպահեստում

Սարսափներ, մանկական գրականությանը դասվող գեղարվեստական ժանրի վիպաշար՝ հեղինակած Ռոբերտ Սթայնի կողմից և հրատարակած Scholastic հրատարակչության կողմից։ Վիպաշարը պատմում է երեխաների մասին, ովքեր հայտնվում են սարսափելի իրավիճակներում՝ հաճախ բախվելով հրեշների կամ այլ գերբնական կերպարների։ 1992–1997 թվականներն ընկած ժամանակահատվածը հրատարակվեց վաթսուներկու գիրք «Սարսափներ» ընդհանուր անվան ներքո[1]։ Սարսափների հիման վրա թողարկվել են հեռուստատեսային սերիալներ, որոնցում ներկայանում էր Ջեք Բլեքը՝ Սթայնի կերպարով։

1992 թվականի հուլիսին «Բարի գալուստ մեռած տուն»՝ առաջին վեպի հրապարակումից հետո վիպաշարը վաճառել է մոտ 400 միլիոն գիրք ամբողջ աշխարհում, այն էլ երեսուներկու լեզվով՝ դառնալով երկրորդ ամենաշատ վաճառվող վիպաշարը Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարից հետո։ Այս շարքից առանձին գրքեր դասվեցին մի քանի բեսթսելլերների շարքի՝ տեղ գտնելով նաև Նյու Յորք Թայմսի մանկական բեսթսելլերի ցանկում։

Սյուժե և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սարսափներ»-ը իր մեջ ներառում է արձակ, սարսափ և թրիլլեր ժանրերին, չնայած ըստ Սթայնի՝ շարքը սարսափելի լինելու հետ մեկտեղ նաև զվարճալի է։ Յուրաքանչյուր գրքում ներկայացված են տարբեր կերպարներ և գործողությունների իրականացման տարբեր վայրեր[2]։ Առաջին պրոտագոնիստները պատկանում են միջին խավի և կարող են լինել և՛ արական, և՛ իգական սեռի։ Սարսափներ շարքի առաջին հերոսները հաճախ պատկերված են հեռավոր կամ, այսպես ասած, հասարակությունից մեկուսացած վայրերում։ Այսպիսի տեղանքներ կարող են լինել արվարձանային տարածքներից մինչև գիշերօթիկ դպրոցներ, օտար գյուղեր, քեմփինգներ[3]։ Գրքերում հիմնականում այն կերպարներն են, որոնք կամ վերջերս են տեղափոխվել նոր թաղամաս, կամ նրանց ուղարկել են իրենց բարեկամների տուն։

Սարսափներ շարքի գրքերը ունեն նմանատիպ սյուժետային կառուցվածքներ՝ երեխաները հայտնվում են տարբեր սարսափելի իրավիճակներում։ Ասում են, որ Սթայնն իր ամենածաղկուն շրջանում այս պատմությունները բավականին արագ է ավարտին հասցրել, որոնցից որոշները գրվել են միայն վեց օրում[4]։ Գրքերը մեծ մասամբ գրված են առաջին դեմքից։ Դրանք հաճախ անսպասելի ավարտ են ունենում։ Գրքերում ներկայացված են անիրական սարսափ դեպքեր և կերպարները բախվում են տարօրինակ և գերբնական արարածների։ Սթայնը ասում է, որ գրքում մահվան տեսարաններ չեն ներառվել, իսկ իր վեպերի երեխաները երբեք չեն հայտնվում այնպիսի իրավիճակներում, որ չափազանց լուրջ կամ վտանգավոր կլինեն[5]։ Նա իր գրքերի հաջողության գրավականը համարում է այն, որ դրանք զերծ են անբարոյականությունից, բռնությունից[6]։

Ոգեշնչում և թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթայնը հիշում է, թե ինչպես էր նա երիտասարդ տարիքում կարդում «Պատմվածքներ նկուղից» կոմիքսների հայտնի շարքը և ոգեշնչվում։ Շարքի գրքերը և կերպարների ստեղծման ոգեշնչման աղբյուրները գրքերն ու ֆիլմերն էին։ Օրինակ իր գրքից մի կերպար ոգեշնչված էր մանկական գրականության դասական ստեղծագործություններից մեկից՝ Պինոկիոյի արկածները Փայտե տիկնիկի պատմությունից[7]։ Գրքերում զետեղված գաղափարներից որոշները վերցված են նաև իրական կյանքից։ The Haunted Mask կերպարի միտքը ծնվել է այն ժամանակ, երբ նրա որդին Հելլոուինի ժամանակ դժվարությամբ էր հանում դիմակը[8]։ Սթայնը նաև հիշում է իր մանկական վախերը, որոնք նրան օգնում են գրքերը գրելիս։ Հեղինակն ասում է, որ բարեբախտաբար նա հիանալի հիշողություն ունի։ Երբ պատմություն է գրում, հիշում է վախի և տագնապի զգացողությունները[9]։ Սթայնը շեշտում է, որ նա սկզբում հաճախ որոշում է վերնագիրը, որն էլ առաջնորդում է պատմությանը[10]։

Շարքի երկու հիմնական թեմաններն են երեխաների չարի դեմ պայքարելու և հաղթելու ճիգը, իսկ մյուսը երեխաների սարսափելի կամ զարհուրելի իրավիճակներում հայտնվելը և իրենց խելքն ու երևակայությունը օգտագործելու կարողությունը՝ այդ իրավիճակներից խույս տալու[11]։ Սթայնը չի փորձում իր վեպերում կյանքի դասեր ներառել և ասում է, որ գրքերը հետապնդում են միայն մոտիվացիա ապահովելու նպատակը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stine R. L. (January 31, 2017)։ «This is Slappy's World - You only scream in it!»։ rlstine.com։ Վերցված է October 5, 2018 
  2. Rosenberg Joyce M. (October 27, 1996)։ «Goosebumps: So successful they're scary»։ Lawrence Journal-World։ Վերցված է December 25, 2010 
  3. «Get Goosebumps with R.L. Stine»։ ChennaiOnline։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2011-ին։ Վերցված է December 30, 2010 
  4. «R.L. Stine Explains How He Could Write An Entire 'Goosebumps' Book In 6 Days»։ HuffPost Canada (en-CA)։ 2014-09-23։ Վերցված է 2018-07-10 
  5. «‘Goosebumps’ writer R.L. Stine looks to his childhood for book ideas»։ The Washington Post։ Reuters։ September 4, 2012։ Վերցված է March 16, 2014 
  6. Moore Frazier (July 20, 1997)։ «TV special aims to give kids goosebumps»։ The Beaver County Times։ Վերցված է December 29, 2010 
  7. Stine R. L.։ «Where Do You Get Your Ideas?»։ Scholastic։ Արխիվացված է օրիգինալից September 27, 2011-ին։ Վերցված է December 30, 2010 
  8. Israeli Tali։ «Author enjoys entertaining young readers»։ News Transcript։ Արխիվացված է օրիգինալից April 19, 2012-ին։ Վերցված է December 30, 2010 
  9. «R.L. Stine – Part II»։ Reading Is Fundamental։ Արխիվացված է օրիգինալից August 6, 2013-ին։ Վերցված է August 17, 2013 
  10. Neary Lynn (October 31, 2008)։ «Goosebumps And Guffaws In Stine's 'HorrorLand'»։ NPR։ Վերցված է November 26, 2010 
  11. Orndorff Amy (April 27, 2008)։ «He's Baaaack...»։ The Washington Post։ Վերցված է September 2, 2013 
  12. Aberbach Katie (September 20, 2012)։ «Invasion of the Books»։ Express։ Վերցված է March 16, 2014