Jump to content

Սարիտ Թանարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիտ Թանարատ
թաի.՝ สฤษดิ์ ธนะรัชต์
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Missouri Military Academy? և Թագավորական ռազմական համալսարան Չուլա Չոմ Կալո
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինվոր
Ազգություն Lao people?
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր հունիսի 16, 1908(1908-06-16)[2]
Ծննդավայր Բանգկոկ, Թաիլանդ[3]
Վախճանի օր դեկտեմբերի 8, 1963(1963-12-08)[2] (55 տարեկան)
Վախճանի վայր Բանգկոկ, Թաիլանդ[3]
Քաղաքացիություն  Թաիլանդ
Ի ծնե անուն թաի.՝ สิริ ธนะรัชต์[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սարիտ Թանարատ (թաի.՝ สฤษดิ์ ธนะรัชต์, հունիսի 16, 1908(1908-06-16)[2], Բանգկոկ, Թաիլանդ[3] - դեկտեմբերի 8, 1963(1963-12-08)[2], Բանգկոկ, Թաիլանդ[3]), թաիլանդացի ռազմական և պետական գործիչ։ Ֆելդմարշալ, Թաիլանդի վարչապետ (1959-1963)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մայոր Լուանգ Ռիանդետանանի և Հանթիպա Թանարատի ընտանիքում։ Նրա հայրը եղել է Սիամի ռազմական թարգմանիչը[4]։

1929 թվականին ավարտել է Չուլաչոմկլաո Թագավորական ռազմական ակադեմիան[5]։ Թայլանդի բանակի շարքերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աչքի է ընկել և հաջողությամբ դրսևորել իրեն որպես ռազմական ադմինիստրատոր[4]։ Մասնակցել է ճապոնական զավթիչներից Բիրմայի ազատագրմանը։

Գնդապետի կոչումով 1945 թվականին հրամանատարել է առաջին հետևակային գունդը[6], որը տեղակայված էր մայրաքաղաքում, և 1947 թվականին նրա զինվորները առանցքային դեր են խաղացել հեղաշրջման մեջ։ Արդյունքում՝ 1954 թվականին Թանարատը դարձել է գերագույն գլխավոր հրամանատար և պաշտպանության նախարար[4]։

1957 թվականին վարչապետի կողմից խորհրդարանական ընտրությունների կեղծումից հետո նա փախել է իշխող կուսակցությունից և ինքը գլխավորել է զինված հեղաշրջումն արդեն Պիբուսոնգրամի դեմ, որը ստիպված էր հրաժարական տալ և արտաքսվել։ Թանարատն արտասահմանում բուժում անելուց հետո, 1958 թվականին գլխավորել է Թաիլանդի կառավարությունը Հեղաշրջման և այդ իրադարձության միջև ընկած ժամանակահատվածում վարչապետի աթոռը հերթով զբաղեցրել են նրա երկու դրածոները[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության շրջանում սեփական հեղինակությունը բարձրացնելու համար մի շարք պոպուլիստական միջոցներ է ձեռնարկել․ կրճատել է էլեկտրականության և բրնձի գները, կազմակերպել է աղքատ թաղամասերի բնակիչների ջրով ապահովումը, ներդրել է անվճար բժշկական օգնության և տնային խնամքի համակարգ։ Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել փողոցային խուլիգանների դեմ պայքարելու համար։ Արգելվել են ռոքնռոլ ոճով արևմտյան երաժշտությունը և համապատասխան հագուստի ոճը։ Խիստ միջոցներն ուղղված են եղել մարմնավաճառության կազմակերպման և իրականացման դեմ պայքարին և ընդունվել է հատուկ օրենք այդ երևույթի դեմ պայքարի համար (1960)[7]։

Վարչապետի պաշտոնում մնացել է ընդհուպ մինչև իր մահը՝ 1963 թվականը։ Այս տարիների ընթացքում նա լուծարել Է Թաիլանդի Ազգային ասամբլեան՝ ձևավորելով «Հեղափոխական կառավարություն»։ Ցանկացած կրոնական, քաղաքական և ինտելեկտուալ այլախոհություն դաժանորեն հետապնդվել է։ Կոմունիստների դեմ պայքարում հենվել է ԱՄՆ-ի աջակցության վրա[4], որի կողմնորոշումը թույլ է տվել պահպանել Թաիլանդի անդամակցությունը ՍԵԱՏՕ-յին։ Արգելվել են նաև այլ քաղաքական կուսակցությունները[5]։

Թանարատի ռեժիմի կարևոր ձեռքբերումը թագավորական իշխանության հեղինակության վերականգնումն էր, որը, ինչպես ինքը համարում էր վարչապետը, անհրաժեշտ էր թաիլանդական հասարակությանը։ Վարչապետի ջանքերի շնորհիվ Ադուլյադեդ Պումիպոն թագավորը սկսել է ավելի նկատելի դեր խաղալ պետության կյանքում՝ ավելի հաճախ այցելություններ կատարելով գավառներ, իսկ պալատական արարողությունը վերականգնվել է ամբողջ ծավալով։ Միապետության հեղինակության աճը նպաստել է հենց Թանատարի դիրքերի ամրապնդմանը[8]։

Տնտեսության և ենթակառուցվածքային զարգացման ոլորտում կազմակերպվել է արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների կառուցում, իրականացվել է գյուղական շրջանների էլեկտրաֆիկացում և ոռոգում, գյուղատնտեսությունում ներդրվել են տնտեսվարման ժամանակակից մեթոդներ, այդ միջոցները նպաստել են համախառն ազգային արդյունքի աճին։ Թանատարի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել գյուղերում տարրական դպրոցական կրթության ներդրմանը, իսկ Բանգկոկում հաջողությամբ պայքար է մղվել մաքրության և հասարակական կարգի համար, այդ թվում՝ մարմնավաճառության դեմ[9]։ Արգելվել է ափիոնի ծխելը և միջոցներ են ձեռնարկվել այդ թմրանյութի մաքսանենգ ներմուծումը դադարեցնելու ուղղությամբ։ Թանատարի կառավարման հենց սկզբից նրա կառավարությունը ձեռնամուխ է եղել արմատախիլ անել իր նախորդների օրոք տարածված կոռուպցիան, հատկապես ոստիկանությունում, ինչպես նաև պայքարել կազմակերպված հանցավորության դեմ[5]։

Ֆելդմարշալի մահից հետո հասարակությունը ցնցվել է իր հարստության չափերից, որը դարձել է իր որդու և վերջին կնոջ միջև կատաղի պայքարի առարկա։ Պարզվել է, որ կառավարության նախկին ղեկավարի կարողությունը կազմել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար[10]։ Պարզվել է, որ նա տրաստային ընկերության, գարեջրատան, 51 մեքենայի և շուրջ 30 հողամասի սեփականատեր է եղել, որոնց մեծ մասը բաժանել է իր սիրուհիներին։ Թերթերում հրապարակվել են 100 կանանց անուններ, որոնք պնդում էին, որ իրենց հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել[11]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gerald W. Fry, Gayla S. Nieminen, Harold E. Smith Sarit Thanarat // Historical Dictionary of Thailand. — 3rd Ed. — Scarecrow Press, 2013. — P. 353—354. — ISBN 978-0-8108-7525-8
  • Chaloemtiarana, Thak Thailand: The politics of despotic paternalism. — Revised. — Ithaca: Cornell Southeast Asia Program Publications, 2007.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 จอมพล สฤษดิ์ ธนะรัชต์
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #133369501 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Fry, Nieminen & Smith, 2013, էջ 353
  5. 5,0 5,1 5,2 Sarit Thanarat(անգլ.) — статья из Encyclopædia Britannica Online
  6. Chaloemtiarana, Thak Thailand: The Politics of Despotic Paternalism. — Bangkok: Thammasat University Press, 1979.
  7. Ratchakitcha. 1977.
  8. Fry, Nieminen & Smith, 2013, էջեր 353—354
  9. Fry, Nieminen & Smith, 2013, էջ 354
  10. Joehnk, Tom Felix; Garger, Ilya (2016 թ․ մարտի 22). «How America Can Put Thailand Back on Track». New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. «Thailand: Sarit's Legacy». Time. 1964 թ․ մարտի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարիտ Թանարատ» հոդվածին։