Սարիբեկ Մանուկյան
Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Սարիբեկ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1917 |
Ծննդավայր | Երևան, Երևանի նահանգ |
Մահացել է | փետրվարի 16, 2002 (85 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ պետական մրցանակ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան |
Սարիբեկ Արմենակի Մանուկյան (փետրվարի 10, 1917, Երևան, Երևանի նահանգ - փետրվարի 16, 2002, Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից: ԽՄԿԿ անդամ 1955 թվականից:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարիբեկ Մանուկյանը ծնվել է 1917 թվականի փետրվարի 10-ին, Երևանում: 1937 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1941 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Կռվի ժամանակ կորցրել է աջ աչքը: 1945 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորել է Բաքվի հետևակային զինվորական դպրոցում և ստացել լեյտենանտի կոչում: 1949 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1951 թվականին «Գեղամ Սարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1972 թվականին «Հակոբ Հակոբյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հրատարակել է «Գեղամ Սարյան» (1954), «Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ» (1956), «Վահան Թոթովենց» (1959), «Պերճ Պռոյան» (1964), «Լևոն Բաշալյան» (1969), «Հակոբ Հակոբյան» (1975) աշխատությունները։ Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմության» (հ. 1-5, 1962-1979, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980) ստեղծման գործին[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղամ Սարյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 132 էջ:
- Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 143 էջ:
- Սովետահայ գրականության տարեգրությունը (հեղինակակիցներ Հ. Ղազարյան և Ա. Զաքարյան), Երևան, ԳԽՍՀ ԳԱ, 1957, 753 էջ:
- Վահան Թոթովենց, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1959, 157 էջ:
- Պերճ Պռոշյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 196 էջ:
- Հակոբ Հակոբյանի կյանքի և գործունեության տարեգրությունը (հեղինակակից Խաժակ Գյուլնազարյան), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1965, 298 էջ:
- Լևոն Բաշալյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1969, 264 էջ[3]:
- Հակոբ Հակոբյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1975, 386 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Սարիբեկ Մանուկյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-07
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 297-298
- ↑ Մանուկյան Սարիբեկ (1969)։ Լեվոն Բաշալյան (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 255)։ ![]() |
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 16 մահեր
- 2002 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Կարմիր աստղ շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ շրջանավարտներ