Սարդ-Մարդ: Տիեզերքի միջով ֆիլմի անանուն սիքվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով ֆիլմի անանուն սիքվել
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԱնիմացիոն ֆիլմ սուպերհերոսների մասին
ՀիմքՍթեն Լիի, Սթիվ Դիտկոյի Սարդ-մարդ
Բրայան Բենդիսի, Սարա Պիքելիի Մայլս Մորալես
Թվական2022
ՊրեմիերաՀոկտեմբերի 7, 2022 (2022-10-07) (ԱՄՆ)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԽոաքիմ Դոս Սանտոս
Պրոդյուսեր
  • Էմի Փասքալ
  • Ֆիլ Լորդ
    Քրիստոֆեր Միլեր
Սցենարի հեղինակԴևիդ Քալահեմ
Դերակատարներ
Կինոընկերություն
ՏեղայնացնողSony Pictures Releasing
ՆախորդՍարդ-Մարդ։ Տիեզերքի միջով
IMDbID 9362722
ԿինոՊոիսկID 1219177

«Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով» ֆիլմի անանուն սիքվել, սպասվելիք ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆիլմ սուպերհերոսների մասին՝ հիմնված Marvel Comics-ի ստեղծած Մայլս Մորալեսի / Սարդ-Մարդու կերպարի վրա, որն արտադրվել է Columbia Pictures և Sony Pictures Animation կինոընկերությունների կողմից՝ Մարվելի հետ համագործակցությամբ։ Դրա գործողությունը ծավալվում է բազմատիեզերքում՝ «Spider-Verse» կոչվող այլընտրանքային տիեզերքում։ Ֆիլմը տեղայնացնելու է Sony Pictures Releasing ընկերությունը, իսկ նկարահանելու է ռեժիսոր Խոաքիմ Դոս Սանտոսը՝ Դևիդ Քալահեմի սցենարով։ Գլխավոր կերպարների հնչյունավորմանը մասնակցելու են Շամիք Մուրը և Հեյլի Ստեյնֆիլդը։

Սոնին սկսել է սիքվելի արտադրությունը մինչև «Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով» ֆիլմի 2018 թվականի թողարկումը։ Այդ ժամանակ աշխատանքին արդեն ներգրավված են եղել Դոս Սանտոսը և Քալահեմը։ Պլանավորվում էր, որ ֆիլմը կենտրոնանալու է Մորալեսի և Գվեն Սթեյսիի հարաբերությունների վրա, դրա հետ մեկտեղ մեկնարկելով ֆիլմի կանանց վրա կենտրոնացած սփին-օֆֆը։ Ֆիլմի համար անիմացիոն աշխատանքները սկսվել են 2020 թվականի հունիսին։

Սիքվելի թողարկումը նախատեսվում է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի դրությամբ՝ «Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով» ֆիլմի թողարկումից մեկ ամիս անց Sony Pictures Animation ընկերությունը սկսել է դրա սիքվելի զարգացումը[3] նախագծի շուրջ «անհավանական իրարանցման» պատճառով[4]։ Սպասվում էր, որ սիքվելը շարունակելու է Շամիք Մուրի հնչյունավորած Մայլս Մորալեսի պատմությունը՝ աշխատելով առաջիմ ֆիլմի ընթացքում «տնկված սերմերի» վրա[3]։ Խոաքիմ Դոս Սանտոսը և Դևիդ Քալահեմն ընտրվել են ֆիլմը համապատասխանաբար նկարահանելու է և գրելու համար, իսկ առաջին ֆիլմի պրոդյուսեր Էմի Փասքալը դարձել է նաև սիքվելի պրոդյուսերը։ Ավելի ուշ Փասքալը հայտարարել է, որ ֆիլմը կենտրոնանալու է Մորալեսի և Գվեն Սթեյսիի հարաբերությունների վրա՝ բացահայտելով այդ երկու կերպարների միջև սիրավեպը, որը կտրվել է առաջին ֆիլմից։ Նա հավելել է, որ սիքվելը «մեկնարկային հարթակ» է ծառայելու Ստեյնֆելդի մասնակցությամբ նախկինում հայտարարված կանանց վրա կենտրոնացած սփին-օֆֆի համար[2]։

Սոնին պաշտոնապես հաստատել է սիքվելը 2019 թվականի նոյեմբերին՝ նշանակելով 2022 թվականի ապրիլի 8-ը որպես թողարկման ամսաթիվ։ Հաստատվել է, որ Ֆիլ Լորդը և Քրիստոֆեր Միլերը վերադառնալու են որպես սիքվելի պրոդյուսերներ[5]։ Լորդը հայտնել է, որ ֆիլմը ներառելու է «Ճապոնական Սարդ-Մարդին» 1978 թվականի նույնանուն հեռուստասերիալից[6]։ Սոնին տեղափոխել է թողարկման ամսաթիվը 2022 թվականի հոկտեմբերի 7-ի վրա COVID-19 համավարակի պատճառով[7]։

Անիմացիա և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը հայտնել է, որ ֆիլմի նոր կերպարների համար ձևավորման աշխատանքը սկսվել է 2019 թվականի նոյեմբերին[6]։ 2020 թվականի մարտին կատակերգական գրքերի նկարիչ Քրիս Անկան հայտնել է, որ աշխատել է սիքվելի վրա[8]։ 2020 թվականի հունիսի 9-ին գլխավոր անիմատոր Նիք Քոնդոն հայտարարել է ֆիլմի արտադրության սկզբի մասին[9]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մայիսին Սոնւին գովազդային համագործակցության մեջ է մտել Hyundai Motor ընկերության հետ՝ դրանց նոր մոդելները և տեխնոլոգիաները ֆիլմում ցուցադրելու համար[10]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի հոկտեմբեի 7-ին[7]։ Ի սկզբանե այն պետք է թողարկվեր 2022 թվականի ապրիլի 8-ին, սակայն COVID-19 համավարակի պատճառով պրեմիերան տեղափոխվել է 2022 թվականի հոկտեմբերի վրա[7]։

Սփին-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին Սոնին սկսել է «Սարդ-Կին» ֆիլմի արտադրությունը, որը կենտրոնացած է լինելու կանանց երեք սերունդների վրա։ Բեք Սմիթն ընտրվել է սփին-օֆֆը գրելու[1], իսկ Լորեն Մոնթգոմերին բանակցությունների մեջ է եղել այն նկարահանելու համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fleming Jr. Mike (November 27, 2018)։ «Sony Builds Out Spider-Man Universe With A Spider-Women Film»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2018-ին։ Վերցված է November 30, 2018 
  2. 2,0 2,1 2,2 Robinson Joanna (December 14, 2018)։ «Sony Finally Untangles Its Spider Web»։ Vanity Fair։ Արխիվացված է օրիգինալից December 14, 2018-ին։ Վերցված է December 15, 2018 
  3. 3,0 3,1 3,2 Kit Borys (November 27, 2018)։ «'Spider-Man: Into the Spider-Verse' Sequel and All-Female Spinoff in the Works From Sony (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2018-ին։ Վերցված է November 30, 2018 
  4. McNary Dave (November 27, 2018)։ «Sony Developing ‘Spider-Man: Into the Spider-Verse’ Sequel and Spinoff»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից November 28, 2018-ին։ Վերցված է November 30, 2018 
  5. Hipes Patrick (November 1, 2019)։ «‘Spider-Man: Into The Spider-Verse’ Sequel Gets Release Date»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2019-ին։ Վերցված է November 1, 2019 
  6. 6,0 6,1 Ross Diandra (November 7, 2019)։ «Spider-Verse 2: Phil Lord Teases Japanese Spider-Man Appearance»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից November 8, 2019-ին։ Վերցված է November 10, 2019 
  7. 7,0 7,1 7,2 D'Alessandro Anthony (April 24, 2020)։ «‘Spider-Man: Homecoming’ Sequel Pushes ‘Doctor Strange 2’ To 2022: Disney & Sony Release Date Change Team-Up»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից April 24, 2020-ին։ Վերցված է March 28, 2020 
  8. Damore Meagan (March 4, 2020)։ «Into the Spider-Verse: Kris Anka Involved in Spider-Man Sequel»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2020-ին։ Վերցված է March 28, 2020 
  9. Grater Tom (June 9, 2020)։ «‘Spider-Man: Into The Spider-Verse’ Sequel Production Underway Ahead Of 2022 Release»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից June 10, 2020-ին։ Վերցված է June 9, 2020 
  10. D'Alessandro Anthony (May 27, 2020)։ «Hyundai & Sony Team For Multi-Promotional Partnership On 'Uncharted,' 'Spider-Man' Sequels & More»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից May 28, 2020-ին։ Վերցված է May 28, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]