Jump to content

Սարդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդիս
Տեսակբնակելի տարածք, հնագիտական հուշարձան, անտիկ քաղաք, ժառանգություն, պոլիս և բնակավայր
Երկիր Թուրքիա[1][1]
ՎարչատարածքՄանիսայի մարզ
Մակերես1656 հեկտար և 1652 հեկտար
Մասն էSardis and the Lydian Tumuli of Bin Tepe?
Աշխարհագրական տեղադրությունԵգեյան տարածաշրջան
Քարտեզ
Քարտեզ

Սարդիս (հուն․ Σάρδεις), հնագույն քաղաք Փոքր Ասիայում (այժմ՝ գ․ Սարտ, Թուրքիայում)։ Լիդիայի մայրաքաղաքը մ․թ․ա․ VII դ․ – մ․թ․ա․ 546-ին։ Վերելք է ապրել Կրեսոսի ժամանակ։ Մ․թ․ա․ 546-ին զավթել են Աքեմենյանները։ Դարեհ I-ի կառուցած արքայական ճանապարհը Սարդիսը կապել է էլամի Շոշ քաղաքի հետ, որի շնորհիվ Սարդիսը առևտրական լայն հարաբերությունների մեջ էր արևելքի շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։

Մ․թ․ա․ IV դ․ նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Մ․թ․ա․ II դ․ սկզբին մտել Է Պերգամոնի պետության, մ․թ․ա․ 133-ից՝ հռոմեական Ասիա պրովինցիայի, մ․թ․ 395-ից՝ Բյուզանդական կայսրության կազմի մեջ։ 1402-ին ավերել է Լենկթեմուրը։

Պեղումներով (XX դ․) հայտնաբերել են Արտեմիսիոն տաճարը, դամբարանադաշտ, մարական արձանագրություններ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Peacock Y․ L․, Studies in the History and Archaeology of Sardis, Camb․ (Massachusetts), 1965․
  • Ludwig Bürchner: Sardeis. In: Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft (RE). Band I A,2, Stuttgart 1920, Sp. 2475—2478.
  • Hanfmann, George M.A., Letters from Sardis (Cambridge, MA 1972)
  • Hanfmann, George M.A., Et al. Sardis from Prehistoric to Roman Times: Results of the Archaeological Exploration of Sardis 1958—1975, Harvard University Press.ISBN 0-674-78925-3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 229