Սարդարի երևանյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդարի երևանյան պալատ
Serdar's Palace near Erivan.jpg
Սարդարի երևանյան պալատը՝ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում
Երկիր` Երևանի խանություն
Կառուցման
ժամանակաշրջան`
XIX դար

Սարդարի պալատը (հայ․՝ Սարդարի երևանյան պալատ, ադրբ.՝ Sərdər Sarayı), Երևանի խանության սարդարի նախկին նստավայրը: Գտնվում էր Երևանում՝ Էրեբունու ամրոցի հյուսիսարևելյան մասում՝ Հրազդան գետի ձախ ափին: 1914 թվականին ամրոցը ամբողջովին ավերվել է[1]: Ավերումից հետո Ռաֆայել Իսրայելյանի նախագծով նույն վայրում կառուցվում է «Արարատ» գինու և կոնյակի գործարանը[2]:

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարներ՝ պալատի հայելազարդ սրահում

Գրականությունից հայտնի է, որ սարդարի ամրոցի հայելազարդ սրահի պատերը զարդարված են եղել դեկորատիվ և թեմատիկ կոմպոզիցիաներով: Առաստաղի և քիվի միջև տեղադրված էին որմնանկարներ, որոնք ներկայացնում էին լեգենդար Ռուստամ Շահնամեին: Առաջինում Ռուստամը դաշույնով խոցում է մի զինվորի, երկրորդում՝ պատառոտում հագուստը՝ իմանալով, որ սպանել է որդուն, երրորդում ջախջախում է հակառակորդին, չորրորդում՝ հաղթում սատանային՝ կոտրելով եղջուրները: Ըստ ականատեսների, պալատում կար նաև զավեշտալի մի նկար, որտեղ պատկերված էր ծերունի,ով սիրահետում էր երիտասարդ մի աղջնակի, որից էլ ստանում է գինով լի մի բաժակ[3]:

1850-ական թվականներին ամրոցի վերականգման համար հայտնի նկարիչ Միրզա Կադիմ Էրիվան յուղաներկով 4 խոշոր (1 մ×2 մ) դիմանկարներ է նկարում[4]:

Ըստ էության՝ այդ դիմանակարները արվել են յուղապատ կտավի վրա: Դիմանկարները տեղադրված են եղել որմնախորշում՝ ամրոցի սրահի երկրորդ հարկում: Ամրոցի՝ 1914 թվականի ամբողջական ավերումից հետո այս դիմանկարները հանվեցին պատերից և այժմ պահվում են Վրաստանի պետական թանգարանում[1]: Բարեկամների հիշողություններից հայտնի է, որ Միրզա Կասիմայի սենյակում կային ևս չորս զինված մարտիկների դիմանկարներ (ենթադրվում է, որ դրանք եղել են սարդարի դիմանկարների մնացյալ տարբերակներից)[5]:

Դիմանկարները գերիշխող դեր են ունեցել պալատի ինտերիերում: Այստեղ եղել են նաև Ֆաթ-Ալի շահի, իր ժառանգ Աբբաս-Միրզայի, սարդար Հուսեյն Կուլի և իր որդու դիմանկարները: Դատելով ռուս հայտնի նկարիչներ Վ. Մոշկովի և Գագարին,Գրիգորի Գրիգորևիչի, ինչպես նաև 19-րդ դարի ճանապարհորդների հուշերից՝ նշված դիմանկարները տարբերվում էին իրենց կենդանությամբ, ունեին նաև մեծ նմանություն, չնայած ամբողջությամբ կրում էին դեկորատիվ և պայմանական բնույթ:

1827 թվականին ամրոցի սրահներից մեկում Ալեքսանդր Գրիբոյեդովը մասնակցել է իր «Խելքից պատուհաս» կատակերգության բեմադրությանը՝ ռուս սպաների կողմից:[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ն. Միկլաշևսկայա, 19-րդ դարի նկարիչներ Միրզա Կադիմ և Միր Մոխսուն Նավաբ, հ. IV (Ադրբեջանի արվեստ), 1954, էջ 88։

    1914 թվականի, ամրոցի լիովին ավերումից հետո, այս նկարները փրկվեցին և այժմ գտնվում են Վրաստանի պետական թանգարանում

  2. 2,0 2,1 Ռ. Գ. Անանիկյան., Երևան: Ուղեցույց (Պրոգրես), 1982 — 95, էջ 35, էջեր 95 — 95 էջ։
  3. Լեոնիդ Բրետանիցկի (ճարտարապետություն), Յու. Ա.Կազիև, Կ. Դ. Կերիմով (պատկերազարդ և դեկորոտիվ) ադրբեջանական արվեստ. — ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի պատմություն: 9 հոդվածներում
  4. Էրիվան. — Արվեստների երկիրը և աշխարհը (նկարչական հանրագիտարան)
  5. Ն. Միկլաշևսկայա, 19-րդ դարի նկարիչներ Միրզա Կադիմ և Միր Մոխսուն Նավաբ (Ադրբեջանական արվեստը), Բաքու, «Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ», էջ 84-108։