Էդուարդ Սարգսյան (ճարտարապետ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Սարգսյան Էդուարդ (ճարտարապետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Սարգսյան (այլ կիրառումներ)
| Էդուարդ Սարգսյան | |
|---|---|
| Ի ծնե | Էդուարդ Սարգսյան |
| Ծնվել է | 1934 հոկտեմբերի 16 |
| Ծննդավայր | Բելգիա |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
Էդուարդ Սարգսյան (հոկտեմբերի 16, 1934, Բելգիա), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին ավարտել է Մարսելի բարձրագույն ճարտարապետական դպրոցը։ Աշխատել է ֆրանսիական նախագծային տարբեր ընկերություններում։ Մշակույթի գործիչների ֆրանսիական միության պատվավոր անդամ է[1]։
Սարգսյանի նախագծերով կառուցել են՝
- Բնակելի համալիրներ Լավանդում և Մարսելում, Նոր Կալեդոնիայում և Էքս-Ան-Պրովանսում (նաև՝ Տեղեկատվության ազգային կենտրոնը)
- Մարսելում՝ Հայկական արվեստի կենտրոնը, «Պուգետ» վարչական շենքը, պատմության թանգարանը, թատրոն
- Կաննում, Մարսելում, Նիսում` բանկեր
- Գյումրիում` ֆրանսիական դպրոցը (1993-1997, Ն. Ա. Սարգսյանի, հետ, Կ. Ռաշիդյանի մասնակցությամբ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.