Արմեն Սարգսյան (ռեժիսոր, դերասան)
| Ծնվել է | մայիսի 8, 1986 (39 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | ԵԹԿՊԻ |
| Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
| Աշխատավայր | Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Արմեն Սարգսյան (մայիսի 8, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Սարգսյանը ծնվել է 1986 թ.-ի մայիսի 8-ին Երևան քաղաքում։ 2003 թ.-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժին։ Ուսմանը զուգահեռ՝ 2006 թ.-ից մինչև 2011 թվականը եղել է Դրամատիկական թատրոնի դերասան[1]։
2006 թ.-ին առաջարկ է ստացել նկարահանվել Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում՝ Արմենի դերում։ 2008 թ.-ին համագործակցում է Տաթևիկ Ղափլանյանի հետ և վերջինիս բեմադրած «Իմ անուշ տղա» ներկայացման մեջ մարմնավորում Ճուտոյի դերը։ 2011-2013 թթ.-ին դասավանդում է «Բում-բումիկ» մանկապատանեկան ստուդիայում։ Ստուդիայում աշխատած տարիներին բեմադրում է «Ամանորյա ժպիտ», «Լինում է չի լինում» և «Ձյունանուշի առևանգումը»։ 2011 թ.-ին մեկնում է Նորվեգիա և այնտեղ մասնակցում տեղի «Ստելլա Պոլարիս» թատրոնի «Երբ մահացածները կենդանանում են» ներկայացմանը, այս թատրոնի հետ կրկին համագործակցում է 2015 թ.-ին։ 2012 թ.-ին Արմենը իր ընկերների հետ միասին հիմնադրում է ԷՊՍԻԴՈՆ թատերախումբը՝ դառնալով թատերախմբի գեղարվեստական ղեկավարը[2][3]։
2017 թ.-ից հանդիսանում է քաղաք Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Այնտեղ բացում է թատերական Ստուդիա, որը կոչվում է «Լապտեր թատերական ստուդիա»։ Այն գործում է 2018 թվականից և աշխատում մինչ օրս։
- «Մեծ լռություն» (Վարդան)
- «Անվերջ վերադարձ» (Ա քաղաքացի)
- «Մաքսիմալիստ» (Սաշո)
- «Չեզոք գոտի» (գյուղացի տղա)
- «Ավտոբուս» (սիրահար տղա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Արմեն Սարգսյան». zarkfoundation.com.
- ↑ ««Արտակարգ տարի էր». «Էպսիդոն» թատերախումբը տարին սկսել է հյուրախաղերով (լուսանկար)». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Ինչպես է ինքնուրույն «նավարկում» «Էպսիդոն» թատերախումբը».