Սարգիս (գուսան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս (այլ կիրառումներ)
Սարգիս

Սարգիս (ծննդյան և մահվան թվերն անհայտ են), 7-րդ դարի հայ երգիչ (գուսան), որի համբավը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Պարսկաստանում և առհասարակ Մերձավոր Արևելքում։ Հանդես է եկել պարսկական արքունիքում, մասնակցել երաժշտական մրցույթների։ 7-րդ դարի սկզբներին Տիզբոնում եղել է արևելյան երաժշտության տեսական-գեղագիտական սկզբունքները կարգավորող և այն վավերացնող երաժիշտների շարքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 215