Սարգիս աղայի խաչքար (Լանջաղբյուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս աղայի խաչքար
Սարգիս աղայի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԼանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին։
Սկզբնական տեղադրությունԽաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի տարածքում գտնվող Ղուռու խարաբա գյուղատեղիում։
Ներկա տեղադրությունԽաչքարն ագուցված է Լանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Համազին։
ԽաչագործԽաչքագործը Հովհաննեսն է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Սարգիս աղան է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1551 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակ չունի։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԵկեղեցի Սբ. Խաչ
 Lanjaghbyur sb Khach (khachkar) Վիքիպահեստում

Սարգիս աղայի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին ագուցված։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.38/2.4)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարն ագուցված է Լանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին, շրջանակներին և գնդի շուրջն առկա է 4 տող վիմական արձանագրություն[2].

  1. ԿԱՄՒԻ ԱՅ։ ԵԻ ՈՂՈՐՄՈԻ[Թ]Բ ՔԻ. ՀԱՄԱԶԻԶ
  2. ԱՂԷՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԵՂԲ
  3. ԱԻՐ ԻՄ ՍԱՐԳԻՍ ԱՂԻՆ.
  4. Ի ԹՎԱԿԱՆՍ ՀԱՅՈՅ :Ռ: (1551). ԿԱԶՄՈՂՍ ՈՎԱՆԷՍ

Համաձայան արձանագրության՝ խաչքարը նվիրված է Սարգիս աղային։ Պատվիրատուն նրա եղբայր Համազն է, իսկ խաչագործը Հովհաննես կազմողն է։ Կանգնեցվել է 1551 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]