Սարգիս Աբեղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարգիս աբեղաից)
Սարգիս Աբեղա
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող

Սարգիս Աբեղա. (ծն.1550 թ- մահ.1635 թ.), 16-րդ դարի հայ ճանապարհորդ-ուղեգրող։ Հավանաբար Սուրբ Կիրակոս վանքի (Երզնկայի մերձակայքում) միաբան։ 1587 թվականի սկզբին Երզնկայից մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղից էլ սկսել է իր վեցամյա ճանապարհորդությունը (1587-1592) Եվրոպայում։ Նավով ուղևորվել է Զմյուռնիա, այնտեղից՝ Իտալիա (եղել է Վենետիկում, Հռոմում, Պադուայում և այլ քաղաքներում)։ Իտալիայից ոտքով ճանապարհվել է Շվեյցարիա (Ցյուրիխ, Բազել և այլն), Հռենոսի ափով (Կոբլենց, Քյոլն և այլն) հասել Ֆլանդրիա, ապա՝ մեկնել Անգլիա (Լոնդոն և 25 այլ քաղաքներ) և Ֆրանսիա (Լիոն, Մարսել, Փարիզ և այլն)։ Նանտ նավահանգստից ուղևորվել է Իսպանիա (Բուրգոս, Սալամանկա, Սամորա և այլն), Պորտուգալիա (Պորտու, Լիսաբոն և այլն), ապա կրկին Իսպանիա (Սևիլյա, Կորդովա, Գրանադա, Տոլեդո, Մադրիդ, Բարսելոնա և այլն)։ Իսպանական Վալենսիա նավահանգստից նավարկել է Իտալիա, եղել Ջենովա, Ֆլորենցիա, Նեապոլ և այլ քաղաքներում, Սիցիլիա, Սարդինիա, Կորսիկա կղզիներում։ Վենետիկից նավով վերադարձել է (1591) Կոստանդնուպոլիս, այստեղից մեկնել Մոլդովա (եղել է Ցասսի, Սուչավա, Բոտոշան, Խոթին հայաշատ քաղաքներում), Դնեստրի վրայով անցել Լեհաստան (եղել է Կամենեց-Պոդուլսկ հայաշատ քաղաքում), կրկին վերադարձել Մոլդովա, Աքքերմանից նավարկել Տրապիզոն, այնտեղից վերադարձել Սուրբ Կիրակոս վանքը։ Սակայն Սարգիսն իր «Ուղեգրությունում» չի սահմանափակվել միայն տաճարների ու սրբավայրերի նկարագրությամբ։ Սարգիսը նշում է իր այցելած քաղաքների բնակչության քանակը, նրանց զբաղմունքը, բարեգործական և մշակութային հիմնարկների վիճակը, տվյալ երկրի քաղաքական դրությունը։ Իր ճանապարհորդության ժամանակ նա սովորել է իտալերեն, գերմաներեն, ֆլամանդերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն։ Ամփոփելով իր ճանապարհորդության առաջին և հիմնական շրջանը (1587-1591)՝ Սարգիսը գրում է, որ այցելել է 1000 բերդ և քաղաք, 4000 եկեղեցի, 3000 վանք, 8000 կուսանոց։ «Ուղեգրությունը» ավարտվում է հայրենաբաղձ հայրենով։ «Ուղեգրության» պահպանված միակ ձեոագիրը թերի է, անհայտ խմբագրի ձեռքով լրացված Մարտիրոս Երվևկսցու երկերից քաղված հատվածներով։ Այն գտնվել է 1940-ական թվականներին, Դիարբեքիրում։ Այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ուսումնասիրել և հրատարակել է Լ․ Ա․ Խաչիկյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 215