Սարգիս Տիգրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տիգրանյան Սարգիս Ավետիսի (ծնվել է հունիսի 6-ին (հին տոմարով հունիսի 18-ին) 1812 թվականին, Նոր Նախիջևանում, մահացել է մարտի 28-ին (հին տոմարով ապրիլի 9-ին) 1875 թվականին, Եյսկում), հայ թատերագետ, թարգմանիչ, մանկավարժ։ Հայ թատերագիտության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականից 1829 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1835 թվականին՝ ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական գիտությունների բաժինը։ Զբաղվել է մանկավարժությամբ (Նոր Նախիջևան, Սիմֆերոպոլ), եղել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի տեսուչը (1865 թվականից 1871 թվականներին)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանյանի գրաբար չափածո թարգմանությամբ և «Ինչ ինչ զեղերերգութենէ» խորագիրը կրող ծավալուն առաջաբանով 1834 թվականին Մոսկվայում լույս է տեսել Ժ․ Ռասինի «Գոթողիա» ողբերգությունը։ Այս առաջաբանում, որը հայ իրականության մեջ ողբերգության պատմությանն ու տեսությանը նվիրված առաջին ամբողջական աշխատությունն է, Տիգրանյանը անդրադարձել է ողբերգության ու կատակերգության վերաբերյալ Դավիթ Անհաղթի մեկնություններին, «Սրբուհի կոյսն Հռիփսիմե» (1668) հայ առաջին կլասիցիստական ողբերգությանը, բնորոշել է կլասիցիստական ու ռոմանտիկական դրաման, նշել, որ թատրոնի հիմնական նպատակն է ժողովրդի լուսավորությանն ու կրթությանը ծառայելը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արշարունի Ա., Հայ թատերագիտական մտքի պատմությունից, Երևան, 12956:
  • Թադևոսյան Մ., Հայկական կլասիցիզմի տեսությունը, Երևան, 1977:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 702 CC-BY-SA-icon-80x15.png