Սարգիս Վիրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Վիրաբյան
Sargis Virabyan.jpg
լուսանկարիչ
Ծնվել է1982 փետրվարի 2
ԾննդավայրՀայաստան (Երևան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքsargisvirabyan.org

Սարգիս Վիրաբյան (փետրվարի 2, 1982(1982-02-02), Հայաստան, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2006 թթ սովորել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում, հեռուստառեժիսուրայի բաժնում։ Ուսանողական տարիներից սկսած զբաղվել է լուսանկարչությամբ։ Մասնակցել է մոտ 50 խմբակային ցուցահանդեսների, ունեցել 4 անհատական ցուցահանդեսներ, «Միայն եռագույն» 2007 թ. և «Ելք դեպի քաղաք» 2008 թ. քաղաք Երևանում և 2 ցուցահանդես Էստոնիայում «Հայաստանի դեմքերը» 2008 թ., «Միայն եռագույն» 2010 թ Սարգիս Վիրաբյանի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայում, Տաշքենդում, Սանկտ Պետերբուրգում և շատ այլ քաղաքներում, ստացել է բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր։ Այժմ համագործակցում է մի շարք ամսագրերի և գործակալություններ հետ։ Բացի լուսանկարչական աշխատանքից Սարգիս Վիրաբյանը ղեկավարում է իր անունը կրող ֆոտոխմբակը, կազմակերպել է աշակերտների աշխատանքների 15 խմբակային ցուցահանդեսներ։ Վերջին մի քանի տարիներին Սարգիս Վիրաբյանն աշխատում է Նյու ոճում։ 2011 թվականից դասավանդում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]