Սարգիս Սանոյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սանոյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 10, 1924[1] (102 տարեկան) Դվին Քուրդքենդ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | մելիորատոր և դասախոս |
| Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
| Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1953)[1] |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1981) |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սարգիս Վահանի Սանոյան (փետրվարի 10, 1924[1], Դվին Քուրդքենդ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային մելիորատոր, կենսաբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1953)։ Աշխատել է ջրային պրոբլեմների հիդրոտեխնիկական ԳՀԻ-ում (1954-1959), եղել է Արտաշատի մեխանիկական գործարանի գլխավոր ինժեներ (1959-1963), 1973 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են աղակալած հողերի ջրաֆիզիկական հատկությունների ուսումնասիրմանը[2]։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձեռնարկ ջրվորների համար, Երևան։ Հայաստան, 1985։
- Ձեռնարկ անձրևացման մեքենաների օպերատորների համար, Երևան։ Հայաստան, 1985։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Սանոյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 182)։ |