Սարգիս Չիլինկիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Չիլինկիրյան
Ծնվել է25 հունվարի, 1884/1885
ԾննդավայրԲանդրմա (Պանտերմա)
Մահացել է1916
Մահվան վայրԳոշհիսար
Ազգությունհայ
Դավանանքառաքելական
ԿրթությունԲյութանիայի բարձրագույն վարժարան,
Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Սարգիս Չիլինկիրյան (25 հունվարի, 1884/1885, Բանդրմա (Պանտերմա)- 1916, Գոշհիսար), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884/1885 թվականի հուն­վա­րի 25-ին, Մարմարա ծովի ասի­ա­կան ափի Բանդր­մա (Պան­տեր­մա) քա­ղա­քում՝ հայ առա­քե­լա­կան ըն­տա­նի­քում։ 1899 թվականին ավարտել է ծննդա­վայ­րի թա­ղա­յին վար­ժա­րա­նը։ 1899-1902 թվականներին սո­վո­րել է ամե­րի­կա­ցի մի­սի­ո­ներ­նե­րի Բրուսայի նահանգի Նի­կո­մի­դի­ա­յի գա­վա­ռա­կի Պարտիզակ ավա­նի Բյութանիայի բարձրագույն վարժարանում։ 1902-1906 թվականներին ու­սա­նել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տում։ 1908-1909 թվականներին վի­րա­բու­ժու­թյան և ման­կա­բար­ձու­թյան մեջ կա­տա­րե­լա­գործ­վե­լու նպա­տա­կով հա­ջոր­դա­բար եղել է Փարիզի և Լոնդոնի բժշկա­կան խո­շո­րա­գույն հաս­տա­տու­թյուն­նե­րում։ 1909 թվականին, վե­րա­դառ­նա­լով Կ. Պոլիս, վի­րա­բույժ և ման­կա­բարձ է աշ­խա­տել։ 1914 թվականի դրու­թյամբ եղել է ան­վա­նի և հարգ­ված բժիշկ Կ. Պոլ­սի բազ­մազգ բնակ­չու­թյան շրջա­նում։

Գրա­կան-ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րով աշ­խա­տակ­ցել է «Ման­զու­մեի էֆ­քե­ար»-ին և պրոֆեսոր Հա­կո­բոս Ճե­ճի­զյա­նի հրա­տա­րա­կած «Բիւ­րակն»-ին, իսկ «Բժիշկ»-ի հրա­տա­րա­կու­մից սկսած՝ եղել է նրա կա­նո­նա­վոր աշ­խա­տա­կի­ցը։ Գրել է ըն­կե­րա­յին և առող­ջա­պա­հա­կան բնույ­թի հոդ­ված­ներ, որոնք ըն­թեր­ցող­նե­րը մեծ հե­տաքրք­րու­թյամբ են կար­դա­ցել։ Գոշհիսարի թա­ղա­պե­տա­կան բժիշկ է աշ­խա­տել։

Մա­հա­ցել է 1916 թվականին Գոշհիսարում, ժան­տախ­տից՝ 31 տա­րե­կա­նում։ Այլ տվյա­լով՝ սպան­վել է Դեր-Զորի ճա­նա­պար­հին։

Աշ­խա­տու­թյուն­նե­րը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առող­ջա­պա­հու­թիւն կամ հի­ւանդ չըլ­լա­լու արո­ւես­տը, Առող­ջա­պա­հա­կան դա­սա­գիրք նա­խակր­թա­րան­նե­րի հա­մար։
  • Սի­րոյ զո­հը, Վա­հան Ղա­զա­րե­ա­նի «Բժշկա­կան եւ առող­ջա­պա­հա­կան տա­րե­ցոյց» գրքում, Կ. Պօ­լիս, 1914։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղա­զա­րե­ան Վա­հան, Բժշկա­կան եւ առող­ջա­պա­հա­կան տա­րե­ցոյց, Կ. Պօ­լիս, 1914։
  • Հայ բժշկու­թե­ան տո­ւած զո­հե­րը, ցու­ցա­կագ­րո­ւած վա­ւե­րա­կան փաս­տե­րով, Կ. Պո­լիս, 1919։
  • Քէս­տե­նե­ան Հրաչ, Պէյ­րու­թի Ամե­րի­կե­ան Հա­մալ­սա­րա­նէն Շրջա­նա­ւարտ Եւ Մեծ Եղեռ­նին Նա­հա­տա­կո­ւած Հայ Բժիշկ­ներ, «Ազ­դակ», 01-11-2012։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։