Սարգիս Ղանթարջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Ղանթարջյան
Ծնվել էհունիսի 13, 1939(1939-06-13) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1980)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ Կառավարությանն առընթեր մարմիններ և Երևանի պետական համալսարան

Սարգիս Լևոնի Ղանթարջյան (հունիսի 13, 1939(1939-06-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1982) ՀՃԱ ակադեմիկոս (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Ղանթարջյանը ծնվել է 1939 թվականի հունիսի 13-ին, Երևանում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1966 թվականին ԽՍՀՄ ԳԱ սիբիրյան մասնաճյուղի տնտեսագիտության և արդյունաբերական արտադրության կազմակերպման ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1980 թվականին Ղանթարջյանին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1966-1975 թվականներին աշխատել է պոլիմերների արտադրության համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում, որպես տեխնիկա-տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1975-1977 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Տնտեսագիտական կիբեռնետիկայի» ֆակուլտետի դեկան։ 1977 թվականին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի օգնական։ 1983-1992 թվականներին հանդիսացել է ՀՀ կառավարության բնապահպանության բաժնի վարիչ։ 1992 թվականից եղել է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ, 2003 թվականից՝ Երևանի պետական համալսարանի «Գործավարության և մենեջմենտի» ամբիոնի վարիչ[1][2]։ 1996-1998 թվականներին և 2000-2003 թվականներին հանդես է եկել որպես Եվրասիական Արտոնագրային կազմակերպության (Մոսկվա) վարչական խորհրդի նախագահի տեղակալ։ 1997-1999 թվականներին եղել է Մադրիդյան Խորհրդի Կազմակերպության փոխնախագահ (Ժնև), 1999-2001 թվականներին` Փարիզյան Խորհրդի Կազմակերպության փոխնախագահ (Ժնև)։ 1999 թվականից Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս է[3]։

Աշխատանքները վերաբերում են քիմիական տեխնոլոգիայի տիպային գործընթացների տեխնիկամաթեմատիկական մոդելավորման հարցերին։ ՌԴ հումանիտար գիտական ակադեմիայի անդամ (1998)։ Ղանթարջյանը հեղինակ է ավելի քան հարյուր գիտական աշխատությունների, այդ թվում նաև քիմիական տեխնոլոգիայի տիպային գործընթացների տնտեսագիտության բնագավառում` երեք մենագրությունների և հինգ թեմատիկ ակնարկների։ Հանրապետական մամուլում ունի ավելի քան քսան հրատարակումներ, որոնք վերաբերում են մտավոր սեփականության պահպանման և գնահատման խնդիրներին[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ հումանիտար գիտական ակադեմիայի անդամ (1998):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրասիական արտոնագրային վարչության ոսկյա (2006) և արծաթյա (2001) շքանշաններ։
  • Համաշխարհային մտավոր սեփականության գործակալության դիպլոմ, Ժնև, 10.02.1997 թվական, 21.02.1997 թվական։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորարարությունների կառավարում և մտավոր սեփականության օբյեկտների գնահատում։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004[5]։
  • Կառավարման և գործարարության ընտրովի հարցեր։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005 (համահեղինակ)[6]։
  • Վենչուրային և ինովացիոն կառավարում։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006 (համահեղինակ)։
  • Ինովացիոն մենեջմենթ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2007[7]:
  • Հայի ճակատագիր։ Մի գերդաստանի տարեգրություն, Երևան, Հայագիտակ, 2008[8]։
  • Մասնագիտության ներածություն (Կառավարում)։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2008 (համահեղինակ)[9]։
  • Արտադրական մենեջմենթի մեթոդները և մոդելները։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2009[10]։
  • Մասնագիտացման արդի խնդիրները (կառավարում), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2010[11]։
  • Մարքեթինգի կառավարում։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2011։
  • Հայի ճակատագիրը։ (Մի գերդաստանի տարեգրություն)։ Երեք գրքից։ [Բրայլի գրատիպ], Երևան, Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն, 2011 (համահեղինակ)։
  • Սպասարկման կազմակերպում։ (Մենեջմենթ), Երևան, «Տիգրան Մեծ», 2012[12]։
  • Ինովացիոն և վենչուրային մարքեթինգ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2012[13]։
  • Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր։ Ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով։ Նյութերի ժողովածու, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2013 (համահեղինակ)։
  • Մասնագիտության արդիական հիմնախնդիրները (Ինովացիոն կառավարում)։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սարգիս Լևոնի Ղանթարջյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07 
  2. «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»։ eph.am։ Վերցված է 2019-08-07 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  4. «Гантарджян Саркис Левонович Ереван - Объявления - Каталог статей - erevan»։ erevan-10.my1.ru։ Վերցված է 2019-08-07 
  5. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2004)։ Նորարարությունների կառավարում և մտավոր սեփականության օբյեկտների գնահատում: Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Երևանի համալսարանի հրատ։ ISBN 9785808405639 
  6. Ղանթարջյան Սարգիս Լևոնի, Համբարձումյան Ա, Սարգսյան Ա (2005)։ Կառավարման և գործարարության ընտրովի հարցեր: Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808406315 
  7. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2007)։ Ինովացիոն մենեջմենթ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Ա.հ։ ISBN 9785808409231 
  8. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2008)։ Հայի ճակատագիր: Մի գերդաստանի տարեգրություն։ Երևան: Հայագիտակ 
  9. Ղանթարջյան Սարգիս Լևոնի, Գալստյան Ա Ռ (2008)։ Մասնագիտության ներածություն (Կառավարում): Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9789939531762 
  10. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2009)։ Արտադրական մենեջմենթի մեթոդները և մոդելները: Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ 
  11. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2010)։ Մասնագիտացման արդի խնդիրները (կառավարում)։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9789939857114 
  12. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2012)։ Սպասարկման կազմակերպում: Մենեջմենթ։ ՄԱԿ-ի ԶԾ / UNDP։ Երևան: Տիգրան Մեծ։ ISBN 9789994104680 
  13. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2012)։ Ինովացիոն և վենչուրային մարքեթինգ: Ուսումնական ձեռնարկ։ Տնտեսագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ 
  14. Ղանթարջյան Սարգիս Լևոնի (2014)։ Մասնագիտության արդիական հիմնախնդիրները (Ինովացիոն կառավարում): Ուսումնական ձեռնարկ։ Տնտեսագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9789939548050