Սարգիս Թևոսյան
Սարգիս Թևոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1907[1][2] |
Ծննդավայր | Դեվրլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1974[1][2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1934)[1] |
Մասնագիտություն | պետական գործիչ և ճարտարագետ-տեխնոլոգ |
Աշխատավայր | Վանաձորի քիմիական գործարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Սարգիս Խաչատուրի Թևոսյան (մարտի 13, 1907[1][2], Դեվրլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 23, 1974[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ճարտարագետ-տեխնոլոգ, պետական գործիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1964)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1934 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1945-1951 թվականներին կարբիդի գործարանի, 1951-1961 թվականներին՝ Կիրովականի քիմիական կոմբինատի տնօրեն, 1961-1965 թվականներին՝ ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ, 1965-1969 թվականներին՝ սննդի արդյունաբերության նախարար, 1969-1971 թվականներին՝ քիմիայի վարչության պետ։ 1936-1951 թվականներին միաժամանակ դասավանդել է ԵՊԻ-ում։
Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ ընդլայնվել են ՀԽՍՀ քիմիայի, գունավոր մետալուրգիայի, ռադիոէլեկտրոնիկայի և սարքաշինության, էլեկտրատեխնիկական հաստոցաշինության, սննդի, թեթև արդյունաբերությունները։ 1957-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։ Թևոսյանի անունով են կոչվել Վանաձորի քիմիական տեխնիկումը և փողոց[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 429.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ К 100 летию со дня рождения Саркиса Хачатуровича Тевосяна
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 175)։ |
- Մարտի 13 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Արարատ (Արարատի մարզ) գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 1974 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պետական գործիչներ
- Հայ ճարտարագետներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Հայ տեխնոլոգներ