Սարգիս Դարչինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Դարչինյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1947(1947-09-05)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 2, 2013(2013-10-02) (66 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունլուսանկարիչ

Սարգիս Գևորգի Դարչինյան (սեպտեմբերի 5, 1947(1947-09-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 2, 2013(2013-10-02), Թբիլիսի, Վրաստան), հայ հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ։ Զբաղվել է ներկայիս Վրաստանի տարածքում, այդ թվում նաև՝ Տփղիսում (Թբիլիսիում), պահպանված և ոչնչացված հայկական ժառանգության հաշվառմամբ և ուսումնասիրությամբ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Դարչինյանը ծնվել է 1947 թվականին, Թբիլիսիում։ 1966 թվականին, դպրոցն ավարտելուն զուգահեռ, ավարտել է պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանի քանդակագործ-մոդելավորողի դասընթացները։ 1967 թվականին ոսկերչական գործարանում աշխատել է որպես նկարիչ-փորագրող։

Լուսանկարչությամբ տարվել է Ալեքսանդր Արությունովի հետ ծանոթանալուց հետո, երբ վերջինիս մոտոցիկլետով շրջել են Կովկասում և լուսանկարել, չափագրել ու հավաքագրել հայկական հուշարձաններ։ Սարգիս Դարչինյանն անցկացրել է Թբիլիսիի հայապատկան 12 հազար մասնավոր տների լիարժեք հետազոտություն, երկու հայաբնակ թաղամասերի՝ Սոլոլակի և Հավլաբարի պատմության, ճարտարապետության ուսումնասիրություն։ Մասնագիտությամբ ոսկերիչ էր։ Ստեղծել է գիտականորեն հիմնավորված, փաստարկներով հագեցած ու լուսանկարներով ապացուցված բազմաբնույթ արխիվ[1][2]։

Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Թբիլիսիում։ Նրա աճյունը հոկտեբեմրի 5-ին ամփոփվել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում[1][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիֆլիս հայկական Ճեպանկարներ / Ս. Դարչինյան; Խմբ.՝ Ս. Երիցյան, Ռ. Նահատակյան, Երևան։ Էդիթ Պրինտ, 2013[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հրաժեշտ արխիվագետ Սարգիս Դարչինյանին
  2. «ԴԱՐՉԻՆՅԱՆ, ՍԱՐԳԻՍ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  3. «The memorial of Darchinyan Sargis (Սարգիս Դարչինյան ) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  4. Դարչինյան, Սարգիս (2013). Երիցյան, Սերգո Սարգսի; Նահատակյան, Ռուբեն (eds.). Թիֆլիս հայկական Ճեպանկարներ. Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 9789939527390.