Սարգիս Բալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Բալոյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Ռուսաստան
Դիրք հարձակվող

Սարգիս Բալոյան (ռուս.՝ Балоян, Саркис Грачяевич, օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1], Վլադիկավկազ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Ռուսաստան), հայազգի ռուսաստանից ֆուտբոլիստ, հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգից մինչև տասը տարեկանն զբաղվել է թեկվոնդոյով, եղել է Ռուսաստանի Հարավի չեմպիոն։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել Վլադիկավկազի «Պատանեկություն» դպրոցում, առաջին մարզիչը Վալերի Սեմյոնովն էր։ Երկու տարի անց մեկնել է Բեսլան, ՖԱՅՈՒՐ մասնավոր դպրոց, ապա տասնչորս-տասնհինգ տարեկանում տեղափոխվել է Բրազիլական ֆուտբոլի դպրոցի Կաբարդինկայի մասնաճյուղ, որտեղ անց է կացրել ութ ամիս, սակայն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է ՖԱՅՈՒՐ, որտեղ ելույթներից կես տարի առաջ աճուկի ուժեղ վնասվածք է ստացել, ինչի պատճառով կորցրել է մեկ տարի և երկու ամիս։ Բացի այդ, տասնվեց տարեկանում մասնակցել է «Անդերլեխտ» ֆուտբոլային ակումբի դպրոցի դիտումներին[2]։

«Բեսլան-ՖԱՅՈՒՐ» ակումբի կազմում նորամուտը նշել է երկրորդ դիվիզիոնում` 2011/12 մրցաշրջանում անցկացնելով 16 հանդիպում։ 2012/13 մրցաշրջանում «Ալանիա-Դ» ակումբի կազմում անցկացրել է 9 հանդիպում և խփել է 2 գոլ։ 2013-2015 թվականներին հանդես է եկել Հայաստանի «Փյունիկում» և «Բանանցում», դարձել Հայաստանի չեմպիոն և Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր, ընդգրկվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում։ Ռուսաստան վերադառնալուց հետո հանդես է եկել «Կուբանսկայա Կորոնա» (Շևչենկո) եւ Պավլովսկի «Կուբան Հոլդինգ» սիրողական թիմերի կազմում։ 2018 թվականին 10 հանդիպում է անցկացրել հայկական «Արցախի» կազմում։ 2019 թվականից հանդես է գալիս ակումբի երկրպագուների և նախկին խաղացողների կողմից վերստեղծած Կրասնոդարի «Կուբանի» կազմում[3]։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի չեմպիոն (1) ։ 2014/2015
Հայաստանի գավաթի գավաթակիր (3) ։ 2012/2013, 2013/2014, 2015/2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Բալոյան» հոդվածին։