Սարգիս Արուտչյան
Սարգիս Արուտչյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1920[1][2] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] |
Վախճանվել է | մայիսի 12, 2000 (79 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1950)[1] |
Մասնագիտություն | բեմանկարիչ և նկարիչ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սարգիս Տիգրանի Արուտչյան (սեպտեմբերի 25, 1920[1][2], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] - մայիսի 12, 2000, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Արուտչյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 25-ին, Դոնի Ռոստովում։ Միջնակարգ կրթություն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Դիպլոմային աշխատանքը հանձնելուց հետո մեկնել է ռազմաճակատ։
Ռազմական մկրտությունը ստացել է Շախտի քաղաքում։ Զինվորական երդում ընդունել է 73-րդ հրաձգային դիվիզիայի հրետանային 11-րդ գնդում։ Ռազմական մարտերին մասնակցել է Միլլերովո, Դոնեցկ, Վորոշիլովգրադ, Բատայսկ, Նավոչերկասկ, Ռոստով քաղաքներում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ 1943 թվականին կոնտուզիայից և ծանր հիվանդությունից հետո զորացրվել է։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և բազմաթիվ մարտական այլ մեդալներով[3]։
1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1951 թվականին՝ ԵՊՀԹ, 1951-1970 թվականներին և 1985 թվականից՝ Սունդուկյանի անվան, 1970-1985 թվականներին` Երևանի օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչ[4]։
Սարգիս Արուտչյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձևավորել է շուրջ 20 ներկայացում` «Մեծապատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան», «Ուշ լինի, նուշ լինի», «Պըլը-Պուղի», «Եզոպոս», «Տարօրինակ միսիս Սևիչ», «Աստղերց իջած մարդ», «Խաղ սիրո և պատահականության», «Ցիլինդր», «Խանումի արարքները», «Գնա մեռի, արի սիրեմ» և այլն։
Դրամատիկական ներկայացումների ձևավորումներ
- Ա. Միլլերի «Սալեմի վհուկները», 1965
- Դոստոևսկու «Ապուշը», 1968
- Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», 1969, երեքն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
- Ա. Անկիլովի «Զինվորի այրին», 1974, ՀՀ պետական մրցանակ, 1975, ԵՌԹ
Օպերային ներկայացումների ձևավորումներ՝
- Ռոսսինիի, Սևիլյան սափրիչը, 1974
- Պուչինիի «Բոհեմա», 1986
Ներկայացումներ է ձևավորել նաև Թբիլիսիի, Լենինգրադի, Դյոր Շոպրոնի (Հունգարիա) և այլ թատրոններում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ 1967 թվականին, մասնակցել է Սան Պաուլոյի համաշխարհային ցուցահանդեսին։ Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1974)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 153.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Սարգիս Արուտչյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 153)։ ![]() |
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 2000 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ