Սարգիս Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Ավագյան
Ծնվել էմարտի 16, 1918(1918-03-16)[1][2]
Դարպաս, Հայաստան[1][2]
Մահացել էապրիլի 2, 1995(1995-04-02) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[2]
Ալմա մատերՀԱՊՀ (1941)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1970)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սարգիս Նազարի Ավագյան (մարտի 16, 1918(1918-03-16)[1][2], Դարպաս, Հայաստան[1][2] - ապրիլի 2, 1995(1995-04-02), Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է Կիրովականի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և ընդունվել ԵրՊԻ քիմիատեխնոլոգիական ֆակուլտետ։ 1941 թվականին մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմից հետո ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա։ 1946 թվականից աշխատել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս։ 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։ 1969 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1973-1975 թվականներին եղել է քիմիայի ֆակուլտետի դեկան, 1975-1984 թվականներին եղել է ՀՊՄԻ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1984-1989 թվականներին՝ ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների[3]։ Աշխատանքները վերաբերում են տեսական և գործնական նշանակություն ունեցող π և խելատային համալիրների սինթեզին և ֆիզքիմիական հատկությունների հետազոտմանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր աստղ» շքանշան,
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ. հրատ., 2009, էջ 108։
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Ավագյան» հոդվածին։