Սարգիս Ալեքսանյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարգիս Ալեքսանյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Ալեքսանյան
Ծնվել էհունվարի 10, 1910(1910-01-10)[1][2]
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել է1942[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1937)[1]
Մասնագիտություննկարիչ
Սարգիս Ալեքսանյան Վիքիդարանում

Սարգիս Թորոսի Ալեքսանյան (հունվարի 10, 1910(1910-01-10)[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1942[1][2]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի օրերին հաստատվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտը (դասատու՝ Վլադիմիր Ֆավորսկի)։ 1929 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ալեքսանյանի ստեղծագործություններում գերակշռողը փայտագրությունն ու ջրաներկ աշխատանքներն են։ 1939 թվականին պատկերազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը, որը լույս է տեսել 1948 թվականին։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում պրոֆեսիոնալ զուսպ կատարմամբ։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում 1942 թվականին 32 տարեկանում[3][4][5]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ս. Գրիգորյան, Մուսաները չլռեցին, Ե., 1989, գիրք 1։
  4. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 17։
  5. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
  6. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 160