Սարգիս Աբովյան (գյուղատնտես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարգիս Աբովյան Եսայուից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սարգիս Աբովյան (այլ կիրառումներ)
Սարգիս Աբովյան
Ծնվել էհունվարի 2, 1869(1869-01-02)
Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել էհունիսի 21, 1942(1942-06-21) (73 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Հաստատություն(ներ)Գայանյան օրիորդաց դպրոց, Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերՆերսիսեան դպրոց և Լայպցիգի համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Սարգիս Եսայու Աբովյան (հունվարի 2, 1869(1869-01-02), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան - հունիսի 21, 1942(1942-06-21)), հայ գյուղատնտեսական կաթի մշակման տեխնոլոգիայի և կաթնամթերքների արտադրության մասնագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1] ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 2-ին, Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան

1883 թվականին ավարտել է տեղի ծխական դպրոցը[1]: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Մեկ տարի սովորել է Գևորգյան ճեմարանում: 1892 թվականին ավարտել է Թիֆլիսի հողաչափների դպրոցը, 1895 թվականին Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, իսկ ավելի ուշ՝ Հալլեի համալսարանի ընդհանուր ագրոքիմիայի ֆակուլտետի լրիվ դասընթացները և մասնագիտացել կաթի տեխնոլոգիայի գծով: Լինելով եվրոպական տարբեր երկրներում (Ֆրանսիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Նորվեգիա) ծանոթացել է անասնապահական, անասնաբուժական գործին:

1897 թվականին վերադառնալով Ջալալօղլի՝ երկար ժամանակ մեծ խանքեր է գործադրել Լոռու գյուղերում կաթնագործական ընկերություններ կազմակերպելու, անասնապահության ու անասնաբուծության նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ: Նրան հաջողվել է 1890-ական թվականների վերջերին Շուլավերում բացել պանրագործարան, որը գոյատևել է մի քանի տարի[1]: 1898 թվականին Լոռիում և Ախալքալաքում ստեղծել Է կաթնատնտեսական ֆերմաներ։

1906-1921 թվականներին Թիֆլիսում պաշտոնավարել է որպես ուսուցիչ, Գայանյան օրիորդաց դպրոցի տեսուչ։ 1921-1923 թվականներին աշխատել է Երևանում որպես Հայաստանի հողժողկոմի տեղակալ։ 1923-1930 թվականներին եղել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դասախոս, ամբիոնի վարիչ, դեկան։ Համալսարանի վերակառուցումից հետո Աբովյանը դառնում է նորաստեղծ գյուղատնտեսական ինստիտուտի առաջին տնօրենը (1930—1937)։ Աբովյանի գիտական աշխատությունները նվիրված են կաթի վերամշակման հարցերին։ Մահացել է հունիսի 21-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 49-50:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png