Օննիկ Սարգիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարգիսյան Օննիկից)
Օննիկ Սարգիսյան
Ծնվել էմայիսի 14, 1914(1914-05-14)
ԾննդավայրՄղենք
Մահացել էապրիլի 30, 1992(1992-04-30) (77 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն
Մասնագիտությունմանկավարժ, խմբագիր, գրականագետ և լրագրող

Օննիկ Սարգսի Սարգիսյան (մայիսի 14, 1914(1914-05-14), Մղենք - ապրիլի 30, 1992(1992-04-30), Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, խմբագիր, լրագրող, գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օննիկ Սարգիսյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 14-ին Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի Մղենք գյուղում։ 1932 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, 1954 թվականին՝ Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելագիտական ֆակուլտետը։ 1933-1987 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սիրիայի, Կիպրոսի և Լիբանանի հայկական վարժարաններում, եղել է Քեսաբի Սեն Ժոզեֆ, Հալեպի Կիլիկյան, Բեյրութի Դեմիրճյան վարժարանների տնօրենը, 1956-1991 թվականներին՝ Բեյրութի «Շիրակ» ամսագրի հիմնադիր-խմբագիրը[1]։ Սփյուռքի վարժարանների համար կազմել է «Արագած» (համահեղինակ՝ Ա. Սիմոնյան) և «Աշխարհագրութիւն» դասագրքերը։ Հեղինակել է նաև բազմաթիվ պատմվածքներ ու գրականագիտական հոդվածներ[2][3]։

Մահացել է 1992 թվականի ապրիլի 30-ին Բեյրութում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (1986)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Զ. տարի, Պէյրու, Սեւան, 1973։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Ա տարի, 1971, 96 էջ[4]։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Բ. տարի, Սեւան հրատարակչություն, 1968, 128 էջ[5]։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Ա. տարի, Պէյրութ, Սեւան, 1963։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1961։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1960։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1959։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1956։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուիԼ Ա.հ.,., 1955, 177 էջ[6]։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Լիբանան, Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1948։
  • Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Հալէ, Անի, Ա. Էքմէքճեան, 1941։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 406։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  2. «Կոհա առցանց քարտարան, Սիմոնեան, Սիմոն Օվէի, Սարգիսեան, Օննիկ». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  3. «AV Production - Օննիկ Սարգիսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  4. Սարգիսեան, Օննիկ; Սիմոնեան, Սիմոն (1971). Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի ; Ա տարի.
  5. Սարգիսեան, Օննիկ; Սիմոնեան, Սիմոն (1968). Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի ; Բ. տարի. Hratarakutʻiwn Sewan hratarakchʻakan tan.
  6. Սիմոնեան, Սիմոն; Սարգիսեան, Օննիկ (1955). Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի. Ա.հ.,.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։