Օվսաննա Սարգիսբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարգիսբեկյան Օվսաննաից)
Օվսաննա Սարգիսբեկյան
Ծնվել էօգոստոսի 10, 1897(1897-08-10)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 30, 1989(1989-04-30) (91 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Օվսաննա Սմբատի Սարգիսբեկյան (օգոստոսի 10, 1897(1897-08-10), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1989(1989-04-30), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ դերասանուհի։ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1957)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվսաննա Սարգիսբեկյանը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 10-ին Շամախիում։ 1917 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի օրիորդաց գիմնազիան։ 1918 թվականից աշխատել է Դոնի Ռոստովի ռուսական, 1925 թվականից` Բաքվի հայկական, իսկ 1936 թվականից` Ստեփանակերտի թատրոններում[2]։

Մահացել է 1989 թվականի ապրիլի 30-ին Բաքվում[2]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Սանամ
Ալեքսանդր Շիրվանզադե Չար ոգի Զառնիշան
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Ռոզալիա
Նաիրի Զարյան Աղբյուրի մոտ Պայծառ
Ուիլյամ Շեքսպիր Համլետ Գերտրուդ
Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորներ Գալչիխա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օվսաննա Սարգիսբեկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  2. 2,0 2,1 «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.