Սարատ Չանդրա Դաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարատ Չանդրա Դաս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1849(1849-07-18)[1]
ԾննդավայրՉիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունվարի 5, 1917(1917-01-05)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրՉիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՆախագահական համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, լուսանկարիչ, գրող, դպրոցի ուսուցիչ և լեզվաբան
 Sarat Chandra Das Վիքիպահեստում

Սարատ Չանդրա Դաս (հուլիսի 18, 1849(1849-07-18)[1], Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն - հունվարի 5, 1917(1917-01-05)[1][2], Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), տիբեթերենի և տիբեթական մշակույթի հնդիկ ուսումնասիրող, որը հայտնի է դարձել դեպի Տիբեթ իր երկու ճանապարհորդություններով 1879 և 1881-1882 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարատ Չանդրա Դասը ծնվել է 1849 թվականի հուլիսի 18-ին Չիտագոնգում (Արևելյան Բենգալիա) հնդուիստական վայդյա-բրահմայի ընտանիքում, որը պատկանել է բժշկական կաստային։ Հաճախել է Պրեզիդենսի քոլեջ Կալկուտայում։ 1874 թվականին նշանակվել է Բհուտիա դպրոց-ինտերնատի տնօրեն Ջարջիլինգում, որտեղ շուտով սկսել է ուսումնասիրել տիբեթերեն տեղի լամա Ուգիեն Գյացոյի գլխավորությամբ[3]։ 1878 թվականին վերջինս այցելել է Տաշիլունպո տաճար Տիբեթում, ստացել հրավեր և անձնագիր Դասի համար, որպեսզի վերջինս կարողանա մեկնել Լհասա։ 1879 թվականի հունիսին Դասը և Ուգիեն Գյացոն հեռացել են Դարջիլինգ ՝ առաջին անգամ մեկնելով ճանապարհորդության դեպի Տիբեթ։ Նրանք Տիբեթում մնացել են վեց ամիս՝ Դարջիլինգ վերադառնալով Տաշիլունպոյից տիբեթական ու սանսկրիտով տեքստերի մեծ հավաքածուով, որոնք հետագայում հիմք են դարձել Դասի ուսումնասիրությունների համար։ 1880 թվականը գիտնական անցկացրել է Դարջիլինգում՝ աշխատելով իր ստացած ինֆորմացիայի վրա։ 1881 թվականի նոյեմբերին Սարատ Չանդրան և Ուգիեն Գայացոն վերադարձել են Տիբեթ, որտեղ ուսումնասիրել են Յարլունգ հովիտը, այցելել Լհասա և Տաշիլունպո և վերադարձել Հնդկաստան 1883 թվականի հունվարին։ 1884 թվականին Սարատը Միկոլա Կլոլմենի հետ այցելել է Լաչեն հովիտ Սիկկիմում, իսկ 1885 թվականին նույնպես նրա հետ՝ Պեկին[3]։ 1886 թվականի հունվարից գիտնականը եղել է Հնդկական կայսրության միաբանության գործընկեր, 1887 թվականին ստացել է մրցանակ Թագավորական աշխարհագրական միությունից, 1896 թվականին պարգևատրվել է հնդկական Ռաո Բահադուր պատվավոր կոչում[3]։

1882 թվականի սեպտեմբերից մինչև 1904 թվականի հուլիս աշխատել է Բենգալիայի կառավարությունում որպես տիբեթերենի թարգմանիչ։ 1892 թվականին Սարատ Չանդրա Դասը հիմնադրել է «Buddhist Text Book Society»։

Որոշ ժամանակ աշխատել է որպես բրիտանական լրտես՝ կատարելով ուղևորություններ դեպի Տիբեթ՝ հավաքելու ինֆորմացիա ռուսների, չինացիների ու տիբեթցիների վերաբերյալ «Մեծ խաղի» շրջանակներում։ Նրա ուղևորության այդ կողմերը հայտնի են դարձել նրա վերադարձից կարճ ժամանակ անց, և նրան սատարած տիբեթցիներից շատերն սկսել են ենթարկվել հետապնդումների իշխանությունների կողմից։ Կյանքի մնացած մասը Սարատ Չանդրա Դասն անցկացրել է Դարջիլինգում։ Իր տունը նա կոչել է «Վիլլա Լհասա», որտեղ հյուր են եղել Ալֆրեդ Չարլզ Բելլը, Էկայ Կավագուտին և Ուոլտեր Էվանս-Վենտցը։

Սարատ Չանդրա Դասը կազմել է տիբեթ-անգլերեն մեծ բառարանը, որ հրատարակվել է 1902 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Buckland C. E. Dictionary of Indian Biography. — London: Swan Sonnenschein & Co., Lim, 1906. — P. 111.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Contributions on the religion, history &c., of Tibet: Rise and progress of Jin or Buddhism in China. Publisher: s.n. (1882).
  • Narrative of a journey to Lhasa in 1881-82. Publisher: s.n. (1885).
  • Narrative of a journey round Lake Yamdo (Palti), and in Lhokha, Yarlung, and Sakya, in 1882. publisher: s.n (1887).
  • The doctrine of transmigration. Buddhist Text Society (1893).
  • Indian Pandits in the Land of Snow. Originally published at the end of the 19th century. Reprint: Rupa (2006).ISBN 978-8129108951.
  • Sarat Chandra Das, Graham Sandberg & Augustus William Heyde A Tibetan-English dictionary, with Sanskrit synonyms. 1st Edition — Calcutta, 1902. Reprint: Sri Satguru Publications, Delhi, 1989 and Motilal Banarsidass, Delhi, 1970, 1973, 1976, 1979, 1983, 1991, 1995 and 2000.
  • with William Woodville Rockhill Journey To Lhasa & Central Tibet. 1st Edition: John Murray (England) (1902). Reprint: Kessinger Publishing, LLC (2007). ISBN 978-0548226520. Republished as: Lhasa and Central Tibet, Cosmo (Publications, India); New edition (2003). ISBN 978-8170204350.
  • An introduction to the grammar of the Tibetan language;: With the texts of Situ sum-tag, Dag-je sal-wai melong, and Situi shal lung. Darjeeling Branch Press, 1915. Reprint: Motilal Banarsidass, Delhi, 1972 and 1983.
  • Autobiography: Narratives of the incidents of my early life. Reprint: Indian studies: past & present (1969).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարատ Չանդրա Դաս» հոդվածին։