Սարատակ (Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարատակ (գյուղ, Արցախ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարատակ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Սարատակ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես1650,0 կմ²
ԲԾՄ533 մետր
Բնակչություն123 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սարատակ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սարատակ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Սարատակ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղակայված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։

Սարիյաթաղ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1650,0 հա տարածք, որից 1124,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 454,0 հա անտառային հողեր։ Սարատակ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 7 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 123 մարդ, կա 36 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 123 103 103

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձանն է խոյատապանը (17-18-րդ դարեր)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 34 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 537
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 376.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)