Jump to content

Սարասադաթ Խադեմալշարիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարասադաթ Խադեմալշարիե
պարս.՝ سارا سادات خادم الشریعه
Պետություն(ներ) Իրան և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվմարտի 10, 1997(1997-03-10) (29 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Կոչումմիջազգային վարպետ[1], կանանց գրոսմայստեր, կանանց միջազգային վարպետ և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ
Ներկայիս վարկանիշ2489
ՖԻԴԵ համար12512214
365chessSarasadat_Khademalsharieh
Chesstempo համար103014
ICCF համար103014
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբՀամբուրգեր ՍԱ և Q28493351?
 Sara Khadem Վիքիպահեստում

Սարասադաթ Խադեմալշարիե (պարս.՝ سارا سادات خادم‌الشریعه, մարտի 10, 1997(1997-03-10), Թեհրան, Իրան[3], նաև հայտնի է որպես Սառա Խադեմ), իրանցի շախմատիստուհի, միջազգային վարպետ և կանանց գրոսմայստեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարասադատ Խադեմալշարիեն ծնվել է 1997 թվականի մարտի 10-ին Թեհրանում։ Փոքր հասակում սիրել է տարբեր մարզաձևեր, մասնավորապես՝ թենիս և բասկետբոլ։ Ութ տարեկանում համադասարանցիներից մեկը նրան ծանոթացրել է շախմատին, որից հետո նա ծնողներին խնդրել է իրեն տանել այդ խաղի դասերի։ Թեև նրա ծնողները շախմատ չեն խաղում, աղջիկն իր կարիերային մեծ աջակցություն ցուցաբերելու համար նրանց դերը մեծ է համարում։ Նա նաև շնորհակալ է իր ընկերներից մեկին, որն իրեն ծանոթացրել է իրանցի միջազգային վարպետ և մարզիչ Խոսրո Հարանդիի հետ․ դա եղել է իր կարիերայի առաջխաղացման առանցքային քայլը[4][5]։ Ավելի ուշ՝ դեռահաս տարիքում, նրան մարզել է հոլանդացի գրոսմայստեր Ռոբին վան Կամպենը[6]։

Շախմատային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խադեմալշարիեն հաղթել է մինչև 12 տարեկան աղջիկների 2008 թվականի Ասիայի առաջնությունում[7], 2009 թվականի մինչև 12 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում[8], մինչև 16 տարեկան աղջիկների 2012 թվականի կայծակնային շախմատի Ասիայի առաջնությունում[9] և մինչև 16 տարեկան աղջիկների 2013 թվականի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում[10]։ 2014 թվականին նա երկրորդ տեղն է զբազեցրել պատանի աղջիկների աշխարհի առաջնությունում[11]։

Խադեմալշարիեն Իրանի հավաքականի կազմում հանդես է եկել 2012, 2014, 2016 և 2018 թվականների կանանց շախմատային օլիմպիադաներում[12]։ 2020 թվականի հունվարին նա հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին[13], սակայն մայիսին վերադարձել է թիմ[14]։

Նա հաղթել է 2015 թվականի հունվարին կայացած Իրանի կանանց առաջնությունում[15]։

Խադեմալշարիեն որակավորվել է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի 2015-16 մրցաշարին՝ որպես հյուրընկալող քաղաքի թեկնածու՝ Թեհրանում Աթուսա Պուրկաշյանին ընտրական մրցախաղում հաղթելուց հետո[16]։ Իր հայրենի քաղաքում անցկացված Գրան պրիի փուլում, չնայած լինելով ամենացածր վարկանիշ ունեցող խաղացողը, նա զբաղեցրել է երկրորդ տեղը[17] և լրացրել գրոսմայստերի առաջին նորմը[18]։

Խադեմալշարիեն մասնակցել է 2017 թվականի շախմատի կանանց աշխարհի առաջնությանը, սակայն առաջին շրջանում պարտություն է կրել վրացուհի Սոփիկո Գուրամիշվիլիից։

Վարկանիշի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[19] RatingDate170018001900200021002200230024002500Հուլ. 2008Ապր. 2017Սարասադաթ ԽադեմալշարիեElo rating

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերին Խադեմալշարիեն ամուսնացել է համացանցային շոուի իրանցի հաղորդավար և կինոռեժիսոր Արդեշիր Ահմադիի հետ[20]։ Նրանք ունեն մեկ որդի[21]։

Բողոք հիջաբի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերին Խադեմալշարիեն որոշեց հիջաբ չկրել ՖԻԴԵ-ի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ժամանակ։ Իրանում կանայք պարտավոր են հանրային վայրերում հիջաբ կրել, նույնիսկ երբ գտնվում են արտասահմանում, թեև շատ մարզուհիներ նախընտրում էին հրաժարվել դրանից Իրանի կառավարության դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։ Մրցաշարերից հետո Խադեմալշարիեն տուն է գնել Իսպանիայում և ծրագրել է ընտանիքի հետ տեղափոխվել այնտեղ[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. 1 2 OlimpBase
  3. IM title application (PDF). FIDE.
  4. «خادم‌الشریعه: مقایسه من با تختی درست نبود» [Khadim al-Sharia: My comparison with the throne was not correct Khadim al-Sharia: My comparison with the throne was not correct]. Khabar Online (Persian). 2019 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «سارا سادات خادم الشریعه: در ایسلند همه آقایان را بردم و نایب قهرمان جهان شدم!» [Sara Sadat Khadem Sharia: I won all the gentlemen in Iceland and became the world runner-up!]. Women Sports (Persian). 2015 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Iran's no.1 Sara Khadem's Hollywood love story!, Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին
  7. Arash Akbarinia (2008-07-24)."Asian Youth Championship in Teheran". ChessBase.
  8. World Youth Chess Championship (U12G) Chess-Results
  9. Asian Youth Blitz Chess Championship 2012 Under 16 Girls Chess-Results
  10. WYCC U16 Girls Blitz Chess-Results
  11. Sagar Shah (2014 թ․ հոկտեմբերի 20). «Lu Shanglei, Goryachkina win World Juniors 2014». ChessBase. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. Bartelski, Wojciech. «Women's Chess Olympiads: Sarasadat Khademalsharieh». OlimpBase. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Sara Khadem bids farewell to Iran chess national team». Tehran Times (անգլերեն). 2020 թ․ հունվարի 12. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  14. «بازگشت آرامش به شطرنج با تغییر مدیریت/ ماه‌هاست تمرین جدی ندارم». Mehr News. 2020 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  15. "Iran Women Final Chess Championship 2015". Chess-Results.com.
  16. Qualification Match for FIDE Women GrandPrix 2015. Tournament report Արխիվացված 2016-07-08 Wayback Machine. FIDE
  17. L'Ami, Alina (2016 թ․ փետրվարի 28). «Tehran WGP Final: Ju Wenjun is gold, Sara is silver». ChessBase. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  18. L'Ami, Alina (2016 թ․ փետրվարի 22). «Dzagnidze stumbles, Zhao advances». ChessBase. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  19. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
  20. «خادم‌الشریعه: مقایسه من با تختی درست نبود». 2019 թ․ դեկտեմբերի 30.
  21. 1 2 McClain, Dylan Loeb (2022 թ․ դեկտեմբերի 30). «After Competing Without a Hijab, a Top Iranian Chess Player Won't Return Home». The New York Times. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]