Սարակինա կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարակինա կիրճ
Sarakina Gorge, Ierapetra, Crete.jpg
Տեղադրություն Հունաստան Հունաստան

Սարակինա կիրճ (հուն․՝ Φαράγγι Σαρακίνας) (նաև Միտրոս կիրճ, քանի որ գտնվում է ծովափնյա գյուղ Միտրոսի հարևանությամբ), կիրճ է Հունաստանի Կրետե կղզու հարավ-արևելյան մասում։ Այն Իերապետրա քաղաքից 15 կմ հեռավորության վրա է գտնվում։


Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը կազմում է 1․5 կմ, իսկ լայնությունը 3-10 մ է։ Միայն մի քանի տեղերում է այն ավելի լայն։ Պատերի բարձրությունը կազմում է 150 մ։ Կրիոպոտամոսի գետը հոսում է կիրճի միջով, որի ջուրը տարվա ընթացքում տարբեր մակարդակներ է ունենում, կապված խոնավ ձմեռների և չոր ամառների հետ: Կիրճում կա նաև ստորգետնյա ջրեր, որոնց մակարդակը ձմռանը բարձրանում է և կիրճը անհնար է լինում անցնել։

Մուտք և անցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sarakinas.jpg

Կիրճ կարելի է մուտք գործել ինչպես վերին, այնպես էլ ստորին մուտքերից։ Ստորին մուտքը ավելի հեշտ է գտնելը, մինչդեռ կիրճով անցումը վերին մուտքից ավելի հեշտ է կազմակերպել, սակայն կիրճի մուտքն դժվար է գտնել երկու դեպքում էլ, քանի որ այն դեռևս հասանելի չէ զբոսաշրջիկներին:

Անցման դժվարության մակարդակը միջին է, թեև մեկ անցումը տևում է ընդամենը 1-1/2 ժամ, քանի որ որոշ մասերում պետք է քայլել գետի միջով և մի քանի քարե բարձրունքներ պետք է հաղթահարել։



Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]