Սատուրն (հրթիռներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սատուրն (այլ կիրառումներ)
«Սատուրն-1»

«Սատուրն» (անգլ.՝ Saturn), կրող հրթիռների ամերիկյան սերիայի («Սատուրն-1», «Սատուրն-1 Բ», «Սատուրն-5») անվանում։ «Սատուրն-1» կրող հրթիոները նախատեսված էին «Ապոլլոն» տիեզերանավերի մակետները և Երկրի «Պեգաս» արհեստական արբանյակները տիեզերք դուրս բերելու համար։ Առանց օգտակար բեռի ստարտային զանգվածը 502 տ է, տրամագիծը՝ 6,58 մ, երկարությունը՝ 43,3 մ «Սատուրն-1 Բ»-ները նախատեսված են անօդաչու և օդաչուավոր «Ապոլլոն» տիեզերանավերը շուրջերկրյա ուղեծիր դուրս բերելու, տիեզերագնացներին «Սքայլաբ» ուղեծրակայան հասցնելու, ինչպես նաև «Ապոլլոն–Սոյուզ» ծրագրով տիեզերանավեր արձակելու համար։ Ստարտային զանգվածը մոտ 570 տ է, տրամագիծը՝ 6,6 մ, երկարությունը՝ 43,3 մ։ «Սատուրն-1» և «Սատուրն-1 Բ» կրող հրթիռները երկաստիճան են։ Եռաստիճան «Սատուրն-5»-ը ծառայում է լուսնախցիկով «Ապոլլոն» տիեզերանավեր՝ երկրակենտրոն ուղեծիր և դեպի Լուսին արձակելու համար։ Երկաստիճան «Սատուրն-5» կրող հրթիռներով երկրակենտրոն ուղեծիր են դուրս բերվում «Սքայլաբ» ուղեծրակայանները։ Առանց օգտակար բեռի ստարտային զանգվածը մոտ 3000 տ է, երկարությունը՝ 86 մ, տրամագիծը՝ 10 մ։ «Սատուրն»-ներն աշխատում են հեղուկ վառելիքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 209
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատուրն (հրթիռներ)» հոդվածին։