Սատանայի կրկնօրինակը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սատանայի կրկնօրինակը
անգլ.՝ The Devil's Double
Սատանայի կրկնօրինակը (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of Belgium.svg Բելգիա
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և գրքերի էկրանավորում
Թվականհունվարի 22, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Թամահորի
Սցենարի հեղինակՄայքլ Թոմաս
ԴերակատարներԴոմինիկ Կուպեր, Philip Quast?, Լյուդիվին Սանե, Mimoun Oaïssa?, Mem Ferda?, Ակին Գազի, Ամրիտա Աչարիա, Դար Սալիմ[2] և Ամբեր Ռոուզ Ռևա[2]
ՕպերատորՍեմ ՄակՔարդի
ԵրաժշտությունChristian Henson?
Պատմվածքի վայրԻրաք
Նկարահանման վայրՄալթա
Տևողություն108 րոպե
Բյուջե19 100 000 $[3]
Շահույթ2 985 158 $
Պաշտոնական կայքէջ

«Սատանայի կրնկնօրինակը» (անգլ.՝ The Devil's Double), ռեժիսոր Լի Տամահորիի կողմից 2011 թվականին նկարահանված ֆիլմ Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի որդու՝ Ուդեյ Հուսեյնի մասին։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարի 22-ին ֆիլմերի Սանդանս (անգլ.՝ Sundance) կինոփառատոնում[4]։ Ֆիլմի հիմքում Լաթիֆ Յահիայի (արաբ․՝ لطيف يحيى‎‎, Laṭīf Yaḥīa) կենսագրական գիրքն է, որը Ուդեյ Հուսեյնի նմանակն է եղել Իրաքում։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։

Դոմինիկ Քուփեր 2010
Լաթիֆ Յահիա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադդամ Հուսեյնի ավագ որդին՝ Ուդեյը, հետևելով հորը, իր համար նմանակների է փնտրում, որպեսզի վերջիններս իրեն փոխարինեն վտանգավոր իրադրություններում։ Նա գտնում է իր համադասարանցի, քրդական ծագում ունեցող Լաթիվ Յահիային։ վերջինս սկզբում չի համաձայնվում հանդես գալ Ուդեյի նմանակի դերում, սակայն վերջ ի վերջո, տեղի տալով սպառնալիքներին, համաձայնվում է։ Նա սկսում է ապրել Ուդեյի տանը, օգտվել բոլոր բարիքներից, բացառությամբ Ուդեյի աղջիկների ու կանանց։ Նա նույնիսկ հանդիպում է Սադդամին, որպեսզի վերջինս պարզեր Լաթիֆի և իր որդու միջև եղած նմանության աստիճանը։

Երեկույթներից մեկի ժամանակ Լաթիֆը ծանոթանում է Ուդեյի սիրուհիներից մեկի՝ Սարրաբի հետ և հետաքրքրվում նրանով։ Դա հարուցում է Ուդեյի զայրույթը։ Փախչելով երեկույթներից մեկից, Լաթիվը գնում է տուն, որպեսզի տեսնի հարազատներին, սակայն բռնվում է Ուդեյի թիկնազորի կողմից և դաժանորեն ծեծվում։

Լաթիֆը, Ուդդեյի կերպարանքով այցելում է իրաքյան զորքերի առաջնամասեր ու իր ելույթներով փորձում ոգևորել զինվորներին, որոնք կռվում էին Քուվեյթի սահմանին։ Այցերից մեկի ժամանակ նա հարձակման է ենթարկվում քրդերի կողմից ու վիրավորվում։

Ուդեյը հայտնի էր իր ցոփ, շվայտ, սանձարձակ կյանքով։ Բաղդադի փողոցներից մեկում նա տեսնում է դպրոցական գեղեցիկ աղջկա, փախցնում, բռնաբարում, խեղդում և մարմինը նետում փողոց։ Երեկույթներից մեկի ժամանակ նա դաժանորեն մորթում է հոր՝ Սադդամի օգնականներից մեկին։ Սա հարուցում է անգամ Սադդամի զայրույթը և Ուդեյը ստիպված փախչում է որոշ ժամանակով։

Հարսանիքներից մեկի ժամանակ Ուդեյը բռնաբարում է հարսին, իսկ հարսը, չդիմանալով կատարված իրողությանը, նետվում է տանիքից հենց հարսանիքի ժամանակ, հյուրերի առջև։ Գնալով, ավելի ու ավելի է խորանում Լաթիֆի և Ուդեյի միջև ձևավորվող հակամարտությունը, քանի որ Լաթիֆը չի կարողանում հանգիստ վերաբերվել Ուդեյի կողմից կատարված հանցանքներին։ Մի օր Լաթիֆը կտրում է սեփական երակները։ Նա անօգուտ է համարում անգամ փախչելը, քանի որ Ուդեյը կարող է նրան ցանկացած տեղից գտնել։

Սական, շոււտով նրան հաջողվում է փախչել երկրից Սարրաբի հետ, որը խոստովանում է, որ հոգնել է նման կյանքից ու ունի աղջիկ, որին վտանգ է սպառնում։ Սակայն Ուդեյը գտնում է նրանց, քանի որ Սարրաբը հայտնում է իրենց տեղը։ Փորձելով հետ բերել Լաթիֆին, Ուդեյը իր մոտ է կանչում Լաթիֆի հորը։ Չկարողանալով հետ բերել Լաթիֆին, Ուդեյը սպանում է նրա հորը։

Լաթիֆը վերադառնում է Իրաք և մահացած հարսնացուի փեսայի օգնությամբ մահափորձ կատարում Ուդեյի դեմ, որն անհաջողությամբ է պսակվում, քանի որ Ուդեյը միայն վիրավորվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները կատարվել է Մալթայում[5]։ Մալթայում, ի տարբերություն Իրաքի, ավտոմեքենաների շարժը ձախակողմյան է, այդ պատճառով ֆիլմում օգտագործվում են աջակողմյան ղեկով մեքենաներ, որը չի համապատասխանում իրաքյան իրականությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://boxofficemojo.com/movies/?id=devilsdouble.htm
  4. "Lionsgate and Herrick Take on The Devil's Double". CominSoon (CraveOnline). February 3, 2011. Retrieved July 5, 2011.
  5. Updated: Iraq movie being filmed in Malta

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]