Սատանայական կոշիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սատանայական կոշիկներ» կամ «Սատանայի մարզակոշիկներ» (անգլ.՝ Satan Shoes), հատուկ պատվերով պատրաստված Nike Air Max 97 կոշիկների շարք, որը ստեղծվել է 2021 թվականին՝ երաժիշտ Լիլ Նաս Էքսի և MSCHF արտ կոլեկտիվի կողմից։ Կոշիկի դիզայնն ու մարքեթինգը դժգոհություններ են առաջացրել իրենց վառ սատանայական ոճի համար։ Nike-ը դատի է տվել MSCHF-ին՝ ապրանքանիշի իրավունքների խախտման, ծագման կեղծ ցուցման և ոչ ազնիվ մրցակցության համար[1][2]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան վան Էյքի «Խաչելությունն ու վերջին դատաստանը» կտավից մի հատված[3]:

Կոշիկի յուրաքանչյուր զույգը սև է, քուղերից կախված է բրոնզագույն հնգագիծ և շրջված խաչը[4], իսկ կողքերի պատկերները հղում են Ղուկասի 10:18 Աստվածաշնչյան պատմությանը[5]։ Կոշիկը նաև իր մեջ մեկ կաթիլ մարդկային արյուն է պարունակում[6]։ Ըստ MSCHF-ի համահիմնադիր Դենիել Գրինբերգի, կոշիկի համար արյուն են հանձնել MSCHF-ի «մոտավորապես վեց» աշխատակից[7]։ Կոշիկի փաթեթավորման վրա պատկերված է Յան վան Էյքի «Խաչելությունն ու վերջին դատաստանը» կտավից մի հատված[3]։

Կոշիկները թողարկվել են Լիլ Նաս Էքսի «Montero (Call Me by Your Name)» երգի երաժշտական տեսահոլովակի հետ միասին։ Տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է ռեփերը պարային ձողի վրա դժողք իջնում և Սատանային սպանելուց առաջ պարում է նրա վրա և, ենթադրվում է, որ դառնում է դժողքի նոր տիրակալը։ Տեսահոլովակում կոշիկները Սատանայի ոտքերին են ցուցադրվում[8]։ Արտադրվել են կոշիկների ընդամենը 666 զույգ՝ 1018 դոլար արժողությամբ, որոնք մոտ մեկ րոպեում ամբողջությամբ վաճառվել են[9]։

Որոշ հրապարակումներ կոշիկը համեմատել են 1977 թվականին Marvel Comics-ի կողմից թողարկված կոմիքսների հետ, որի հիմքում է Kiss ռոք խումբը։ Կոմիքսում խմբի անդամները իրենց սեփական արյունը խառնում են սև թանաքի հետ և գիրք են տպում[10][11][12]։

Դատական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Nike-ը դաշնային դատավոր Էրիկ Կոմիտին հայտարարել է, որ կոշիկները արտադրվել են առանց ընկերության թույլտվության։ Nike-ի իրավաբանները պնդում էին, որ «նրանք, հիմնվելով Ռոջերի թեստի վրա, ապացույցներ են ներկայացրել, որ կոշիկները շփոթեցնում են նույնիսկ սնիկերհեդներին»[13]։

Ի պատասխան հակասություններին, Nike-ը հայտարարություն է ներկայացրել, որում ասվում է՝ «Nike-ը չի մշակել և չի թողարկել այս կոշիկները և մենք այն չենք աջակցում»[14]։ Բացի այդ, ընկերությունը դատի է տվել MSCHF-ին, պնդելով, որ նրանք խախտել են Nike-ի ապրանքանշանի իրավունքները և ստիպել են սպառողներին կարծել, որ «ընկերությունը աջակցում է սատանիզմը»[15]։ Ապրիլի 1-ին Nike-ը կարողանում է հասնել MSCHF-ի դեմ դատական որոշմանը՝ ժամանակավորապես արգելափակելով կոշիկների վաճառքը[16]։

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիկները բացասական են ընդունվել հանրության կողմից, այդ թվում բասկետբոլիստ Նիք Յանգի, երաժիշտ Ջոյներ Լուկասի, ամերիկուհի քաղաքական գործիչ Քրիստի Նոեմի, ամերիկուհի քաղաքական ակտիվիստ Քենսիդ Օուենի և այլոց[17][18][19]։ Սատանայի եկեղեցին իր լիովին հավանությունն է տվել «Montero» տեսահոլովակին և կոշիկներին[20]։ Լիլ Նաս Էքսը քննադատներին Թվիթթերում հայտնել է, որ կոշիկները ստեղծվել են հատուկ նրա համար, որպեսզի «մարդկանց ստիպեն հեռու մնալ այլոց կյանքից և դադարեն թելադրել, թե ինչպիսին պետք է լինեն նրանք»[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cullins, Ashley (2021 թ․ մարտի 29). «Nike Sues MSCHF Over Lil Nas X Satan Shoes». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Nike sues over Lil Nas X "Satan Shoes," alleging trademark infringement». CBS News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 Dessem, Matthew (2021 թ․ մարտի 29). «Conservatives Are Enraged at Lil Nas X and His "Satan Shoes"». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  4. @saint (March 26, 2021). «MSCHF x Lil Nas X "Satan Shoes" Nike Air Max '97 Contains 60cc ink and 1 drop of human blood 666 Pairs, individually numbered $1,018 March 29th, 2021» (Թվիթ) – via Թվիթթեր.
  5. Shaffer, Claire (2021 թ․ մարտի 29). «Lil Nas X Releases Unofficial 'Satan' Nikes With Real Human Blood». Rolling Stone (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  6. MSCHF. «Satan Shoes». Satan Shoes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  7. Kiefer, Halle (2021 թ․ մարտի 29). «Nike Clarifies It Doesn't Endorse Lil Nas X's Satan Shoes, Now With Human Blood». Vulture (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  8. «Nike Sues Designer Behind Lil Nas X's "Satan Shoes"». Stereogum (անգլերեն). 2021 թ․ մարտի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  9. Akhtar, Allana. «Lil Nas X's 'Satan Shoe' — made with one drop of human blood — sold out in under a minute, bringing in nearly $700,000». Business Insider (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  10. Terry, Josh. «Lil Nas X Isn't the First Pop Star to Spark a Satanic Panic». Vice (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  11. Kaye, Chris. «Lil Nas X is courting controversy with his blood-infused kicks, but the rock band KISS actually did it first — in a bloody 1977 collaboration with Marvel Comics». Business Insider (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  12. Thompson, Stephen. «The Out-of-Touch Adults' Guide To Kid Culture: Who Is Lil Nas X?». Lifehacker (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  13. Priya Elan (2021 թ․ ապրիլի 1). «Judge blocks Lil Nas X's 'Satan Shoes' from shipping to customers». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. Mazza, Ed (2021 թ․ մարտի 29). «Lil Nas X Trolls Right-Wingers With Mocking Apology For His New Satan Shoes». HuffPost (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  15. Robertson, Adi (2021 թ․ մարտի 29). «Nike sues over Lil Nas X's 'unauthorized Satan Shoes'». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  16. «Nike gets restraining order against Lil Nas X's "Satan Shoes," blocking all sales». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  17. Young, Nick [@nickswagypyoung] (March 28, 2021). «My kids will never play Old Town road again.. I'm still debating about wearing @Nike after this come nike a drop of blood for real» (Թվիթ) – via Թվիթթեր.
  18. «Lil Nas X destroys pastor for preaching about 'Satan Nikes' over mass shootings». PinkNews (անգլերեն). 2021 թ․ մարտի 30. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  19. «Top NFL Draft Prospect Trevor Lawrence Criticizes Lil Nas X Satan Shoes». The Federalist (անգլերեն). 2021 թ․ մարտի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  20. «Lil Nas X's 'Satan Shoes' Get Approval from Church of Satan». TMZ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  21. «Nike Is Suing The Maker Of Lil Nas X's Satan Shoes». BuzzFeed News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.