Ալեքսեյ Սավրասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սավրասով Ալեքսեյից)
Ալեքսեյ Սավրասով
ռուս.՝ Алексей Саврасов
Ծնվել էմայիսի 12 (24), 1830
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1897 (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
ԹեմաներԿերպարվեստ[2], գեղանկարչություն[2] և բնանկար[2]
Ուշագրավ աշխատանքներՍերմնագռավները վերադարձան
ԶավակներQ96279821?
 Alexei Kondratyevich Savrasov Վիքիպահեստում

Ալեքսեյ Կոնդրատիի Սավրասով (ռուս.՝ Алексей Кондратьевич Саврасов, մայիսի 12 (24), 1830, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1897, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1844-1854 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Պերեդվիժնիկների ընկերության հիմնադիր-անդամ։ Սավրասովի վաղ շրջանի գործերում գերակշռողը ռոմանտիկական էֆեկտներն են («Կրեմլը ամպամած եղանակին», 1851)։ 1850-1860-ական թվականներին հաճախ է պատկերել հանդարտ, պատմողական տիպի բնանկարներ, ձգտել գունային ամբողջականության («Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում», 1869), լուսաստվերի հուզական հնչողության։ Սավրասովի բնապատկերային խնդիրների որոնումների հանրագումարը «Սերմնագռավները վերադարձան» (1871) կտավն է։ Քնարականությունը, պլեների նկատմամբ հետաքրքրությունը բնորոշ է նաև հետագա գործերին («Միջգյուղյա ճանապարհ», 1873, «Բակ», 1870-ական թվականներին, թվարկվածները՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Լինելով ռուսական քնարական բնանկարի խոշոր ներկայացուցիչ, Սավրասովը մեծ ազդեցություն է գործել XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս բնանկարիչների (Կոնստանտին Կորովին, Իսահակ Լևիտան) վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Саврасов Алексей Кондратьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Սավրասով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 207